- 15/04/2022
Պեկին. Որպես ուկրաինական ճգնաժամի մեղավորը, ԱՄՆ-ն պետք է հրաժարվի կրակի վրա յուղ լցնելուց»
Չինաստանը պահանջում է ԱՄՆ-ից` դադարեցնել ուկրաինական պատերազմի կրակի վրա յուղ լցնելը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Չժաո Լիջյանի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր սովորական տիրական տոնից։ Փոխարենը, ավելի լավ է ինքնավերլուծությամբ զբաղվի:
«Որպես ուկրաինական ճգնաժամի մեղավորը, ԱՄՆ-ն պետք է ինքնավերլուծությաուն անի, հրաժարվի խաղաղ բանակցությունները կառավարելու իր հին սովորությունից, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնելու»։
Լինելով աշխարհի ամենամեծ երկրներից մեկը, ԱՄՆ-ը պետք է նաև ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի համաշխարհային տնտեսական համակարգի կայունությունը, ինչպես նաև դրա կանոններն ու հիմքերը պաշտպանելու համար։ Չի կարելի ամբողջ աշխարհից պահանջել` վճարել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների գինը։ Միջազգային հանրության բոլոր ջանքերը պետք է նպաստեն լարվածության թուլացմանը և կրակի վրա յուղ չլցնելուն»։