- 16/04/2022
Էդ դասերը որտեղ ե՞ք կերտել «զորավար» Աննա
«Կոչ եմ անում Աննա Հակոբյանին, որ վերջինս չփորձի ջրբաժաններ գծել որդեկորույս մայրերի միչեւ, հանգիստ թողեք մայրերին,ծնողներին մեր: Այդ մարդիկ կորցրել են իրենց թանկին, իսկ սույն «զորավարուհին» , ով թմբկահարում է որ սգալն անպտուղ գործ է, Տղերքը զոհվեցին հանուն ոչնչի եւ այլն, եւ այլն…ապա նման արժեհամարգի տեր մարդը թերեւս երբեւք էլ չի կարող գիտակցել, թե ինչ ա կորուստ եւ վիշտ: Էս որտե՞ղ եք էդ դասերը կերտել Աննա Հակոբյան, հանգիստ թողեք ծնողներին, էդ մարդիկ ամենաթանկը տվել են Ձեզ, մեզ: Ամուսինդ, երբ ոտք ա դնում Եռաբլուր մի ամբողջ բանակային կորպուս ա նրան ուղեկցում. բա չես հարցրել , թե ինչո՞ւ…Հասկանում եմ՝ վախենում ենք երկնքից մեր խաղաղ քունը հսկող Հրեշտակներից: Ախր, դու մեր սրբավայրում ծնկելու իրավունք չունես անգամ Փաշինյան Նիկոլ», -անդրադառնալով Աննա Հակոնյանի եւ ամուսնու կողմից պարբերաբար իմիտացիոն օրակարգեր ստեղծելու գործընթացին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող , մեր գործընկեր Գայանե Զարգարյանը, ով իր գիրչը մեծապես ծառայեցրել եւ շարունակում է ծառայեցնել հայ զինվորին, հայրենիքին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ