- 17/04/2022
Ամերիկյան կողմը կրակի վրա յուղ է լցնում. Պեկին
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները միտումնավոր է սրում հակամարտությունն Ուկրաինայում՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար: Չինացի դիվանագետի խոսքով՝ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շփման մակարդակը հասցրել են կրիտիկական կետի»։
Ամերիկյան կողմը կոնկրետ միջոցներ չձեռնարկեց էսկալացիան նվազեցնելու համար, այլ, ընդհակառակը, կրակի վրա յուղ է լցնում ու սրում հակամարտությունը՝ ստիպելով մյուս երկրներին կողմ ընտրել։
ԱՄՆ-ը նաև անընդհատ ապատեղեկատվություն է տարածում Չինաստանին նսեմացնելու և խաղաղ բանակցությունները խթանելու նրա պատասխանատու դիրքորոշումը խեղաթյուրելու նպատակով։ Նրանք փորձում են պատասխանատվությունը փոխել, սադրում են և փորձում են շահույթ ստանալ, մանևրելու տեղ գտնել և միաժամանակ զսպել և՛ Ռուսաստանին, և՛ Չինաստանին»։