• 18/04/2022

Հայրենիքի համար զոհել եմ եղբայր և շատ ընկերներ. մեր զոհերը հանուն ոչնչի չեն եղել. Սերոբ Գասպարյան

Հայրենիքի համար զոհել եմ եղբայր և շատ ընկերներ. մեր զոհերը հանուն ոչնչի չեն եղել. Սերոբ Գասպարյան

Արդեն 3 օր է՝ Ազատության հրապարակում եմ: Իմ տեսակով ցանկանում եմ կոչ անել Հայաստանում հայի գենը կրող նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանելու մեր հայրենիքը:  Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակից ասաց «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

Նա նշեց, որ քաղաքականությամբ հետաքրքրված չէ, հրապարակում է հանուն հայրենիքի. «Ինձ համար քաղաքականությունը հետաքրքիր չէ, ես հանուն հայրենիքի եմ այստեղ, ոչ մի քաղաքական ուժի չեմ հարում և չեմ հարելու: Ինձ համար առաջնայինը հայրենիքն է, որի համար ես զոհել եմ եղբայր, զոհել եմ շատ ընկերներ, ուզում եմ՝ մարդիկ իմանան, մեր զոհերը հանուն ոչնչի չեն եղել, սա պետք է ապացուցենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է հայրենիքը վերականգնել:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…