- 18/04/2022
Լվովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական պահեստի վրա հրթիռային հարվածների կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Լվովի մարզում ՌԴ ավիացիայի բարձր ճշգրտության հրթիռները խոցել են ուկրաինական զորքերի նյութատեխնիկական ապահովման 124-րդ միացյալ կենտրոնը։
Արդյունքում ոչնչացվել է նյութատեխնիկական ապահովման կենտրոնը և դրանում եղած օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակները։
Տեսախցիկը ֆիքսել է այդ հարվածը։ Տեսանյութում, որը նկարահանել են ականատեսները, կարելի է տեսնել թիրախի ուղղությամբ թռչող հրթիռ, պայթյուններ և ծխի ամպեր քաղաքի վրայով։