- 19/04/2022
«ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ».ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ.
«Իրավունքը» զրուցեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:
– Պարոն Ասծատրյան, Շուշիի գորգերի հետ կապված, պատմությունն ի՞նչ շարունակություն ունեցավ:
– Պայմանավորվել ենք Հայաստանի ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի հետ, որ մարտ ամսին հասարակությունը կիրազեկվի, թե որտեղ կհանգրվանեն Շուշիի գորգերը:
– Բայց արդեն ապրիլը կիսվել է:
– Չգիտեմ… սպասում եմ: Ես չեմ կարծում, որ ասեն` անելու ենք, ու չանեն: Հուսով եմ, որ շուտով գորգերի հետ կապված` պատմությունն իր լուծումը կստանա:
– Գորգերը ապահո՞վ տեղում են գտնվում:
– Գորգերը ապահով ձեռքերում են: Գտնվում են կառավարության շենքում:
– Իսկ գորգերի պահպանման հետ կապված` համապատասխան խնամք կա՞:
– Հատուկ դեղերով են պահպանվում: Այս վիճակում դա էլ նորմալ է: Կարեւորը, որ վերջում լուծում լինի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ