- 19/04/2022
22 մլն 330 000 դրամ կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն
Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի 22 միլիոն 330 հազար դրամի հավելումը կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում ավագանու հերթական նիստի ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: «Ֆինանսական հատկացումներ արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստան տեղափոխված ընտանիքներին նախատեսված չեն»,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրացման միջոցառումներ» ծրագրով նախատեսել 75 միլիոն 48 հազար դրամ՝ Տիչինա-Բաբաջանյան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների շրջանակներում փոխհատուցումների տրամադրման նպատակով։