- 19/04/2022
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր արդյունավետ միջոց են գտել
Կուրչատովի անվան ինստիտուտի (Ռուսաստան) գիտնականները նոր արդյունավետ միջոց են հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղի դեմ:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են տարբեր թունավոր նյութերի ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա։ Պարզվել է, որ կապար-212-ը խոստումնալից միացություն է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար։
Ինչպես պարզվել է, կապար-212 իզոտոպն կիսաքայքայման 10 ժամ ունի, ինչը հարմար է դարձնում դրա օգտագործումը կլինիկական պրակտիկայում կիրառման համար։ Այդ ընթացքում հնարավոր է դեղամիջոց արտադրել, բերել այն բուժհաստատություն եւ ներարկել հիվանդին, որտեղ կապարը կքայքայվի եւ կվնասի ուռուցքը քայքայման հետեւանքով արձակված ռադիոակտիվ ճառագայթման միջոցով:
Գիտնականների կարծիքով՝ կապար-212-ը կարող է համընդհանուր գործիք լինել ցանկացած տեսակի չարորակ ուռուցքների նպատակային բուժման համար։
Հետագայում գիտնականները նախատեսում են ավելի մանրամասն ուսումնասիրել այս միացությունը, մասնավորապես, դրա փոխազդեցությունը մի շարք վեկտորային միացությունների հետ։ Ներկայումս ուսումնասիրվում են կապարի 212-ի յուրացման համար առաջարկվող դեղաչափերը: