• 20/04/2022

«Նիկոլը գնում է․ սա լավ լուրն է»

«Նիկոլը գնում է․ սա լավ լուրն է»
ՌԴ նախագահ Պուտինի հետ այդքան երկար նախապատրաստած ու հիմա էլ ճոխ-ճոխ գովազդվող հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդամենը մեկ հարց է հաջողվել լուծել՝ 30 կետից բաղկացած հայտարարության մեջ մի անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը մեկ հիշատակում։ Մինչդեռ հանդիպումից առաջ Փաշինյանն ասում էր, որ արցախյան թեման գերակշռող է լինելու Պուտինի հետ բանակցություններում։

Կարդացե՞լ եք երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե այո, ուրեմն ձեզ համար էլ պետք է պարզ դարձած լինի, որ Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա։ Այդ ռեսուրսը ռուսների համար այլևս սպառված է։ Նիկոլը գնում է։ Սա լավ լուրն է։ Իսկ վատն էլ այն է, որ մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ գոնե ինչ-որ բան փրկել։ Ինչ տալու էր, Նիկոլը տվեց։ Ինչ մեզանից տանելու էր, տարան…», – նշել է նա։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…