- 20/04/2022
Երեւանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով
Երեւանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյան: Նա նշեց, որ նախագիծը, որն արդեն հաստատվել է շրջանառության մեջ էր դրվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի:
«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն:
Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում: