- 22/04/2022
Եվրոպան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
Եվրոպան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` բացատրելով պատճառները։
ԵՄ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել որոշումը, ասել է Բորելը։ «Եվրամիությունը ներկայումս չի ծրագրում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարման վրա, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել նման որոշումը, եթե այն քվեարկության դրվի», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Բրիտանիայի միջոցով օրերս հասավ նրան, որ բացահայտ սպառնաց Գերմանիային` հենց վերջինիս դեմ կկիրառի պատժամիջոցնել, եթե չհրաժարվեն ռուսական նավթից: