• 22/04/2022

ԳԼԽԱՎՈՐ ԱՆՀՐԹԻՌՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՍՏԵԼ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ

ԳԼԽԱՎՈՐ ԱՆՀՐԹԻՌՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ  ՍՏԵԼ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ

«Տեսեք, թե ինչ է ասում Դավիթ Տոնոյան կոչեցյալը` գլխավոր անհրթիռը ասում է, որ բարոյահոգեբանական խոշտանգման է ենթարկվում ՔԿՀ-ում: Էդ որ մի ամբողջ ազգի դրեցիք խոշտանգեցիք, ամբողջ ազգին «հաշմանդամ» սարքեցիք, Եռաբլուրի մասշտաբները հասցրեցիք Արմավիրի մարզ` բա չէիք խոշտանգվո՞ւմ գլխավոր անհրթիռ, Դուք հասկանում ե՞ք, թե ինչ օրի եք հասցրել հայ ազգին, հասկանում ե՞ք, որ գեն եք ոչնչացրել` ՔԿՀ-ն ամենաքիչն է, որ Ձեր տեղն է: Դուք հազարավոր մայրերի դարձրել եք սգավոր, հազարավոր ընտանիքներ եք քանդել, Դուք մենակ մեր տղաներին չեք տարել մսաղացի բերան, թող ներեն ինձ ծնողները, բայց դուք նույն կերպ փորձել եք «մորթել» նաեւ այդ ընտանիքներին», –«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով ՊՆ նախկին նախարարի ՔԿՀ-ից արված սրտաճմլիկ հայտարարությանը, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող, իսկապես հայի գենը արժանապատիվ կրող լրագրող Գայանե Զարգարյանը, հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ հետեւյալ փաստին.

-Դավիթ Տոնոյա՛ն, բա ասում ես. Նիկոլ Փաշինյանին ժամանակին տեղյակ եմ պահել, թե իրականում ինչ խնդիր կա սպառազինության մասով, բա որ գիտեիք… գիտեիք որ բանակը թալանված է, որ մենք ի վիճակի չենք պատերազմելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ,էդ դեպքում էդ ի՞նչ հենքով էիք հայտարարում. «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Փաշինյան Նիկոլն էլ ասում էր` տարածաշրջանում որոշիչ դեր ունեցող բանակ ունենք… էդ ի՞նչ հիմքով էիր նման հայտարություններ անում, կամ դու` Դավիթ Տոնոյան էդ խելքով, ո՞նց էիր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք: