• 25/04/2022

ԱՊՐԻԼԻ 30-Ի ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 30-ԱՄՅԱԿԻՆ

ԱՊՐԻԼԻ 30-Ի ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 30-ԱՄՅԱԿԻՆ

«Իրավունքը» զրուցեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետհանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

– Տիկին Ներսիսյանապրիլի 30-ին կայանալիք տոնական համերգինվիրված հայռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

– Ամեն անգամ եւ ամեն առիթով ես նորից ու նորից եմ համոզվում, թե որքան ճիշտ են եղել մեր նախնիներըª սկսած Դավիթ Բեկից, Հասան Ջալալյանից, Իսրայել Օրուց եւ մեր մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանից, որոնք համոզված էին, որ մեր` հայերիս ճանապարհը ռուսների հետ է: Եվ ոչ ոք  չի կարող սադրել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

– Մշակութային առումով հայռուսական բարեկամության մասին Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

– Որպես մշակույթի բնագավառի ներկայացուցիչ` ցանկանում եմ նշել, որ մեծ է եղել ռուսական մշակույթի ազդեցությունը մեր ժողովրդի վրա: Անկասկած, մեր շատ տաղանդավոր հայ մշակույթի գործիչներ սովորել եւ կրթվել են Ռուսաստանում` իրենց վրա կրելով ռուսական բարձր մշակույթի ազդեցությունը: Եվ այդ փոխհամագործակցությունը այսօր եւս պետք է շարունակվի: Նշեմ, որ ապրիլի 30-ին կայանալիք համերգը, որը տեղի կունենա Երեւանի Շահումյանի արձանի մոտ, կազմակերպվում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ եւ Մհեր Մեսրոպյանի մասնակցությամբ  եւ կազմակերպչական գործունեությամբ: Ես ողջունում եմ նրանց նախաձեռնությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…