• 15/05/2022

«Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար ամենալավ օրն էր».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

«Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար ամենալավ օրն էր».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Այսօր սիրված դերասանՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրնԱյս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Պարոն Ղազարյան շնորհավորում ենք ՁեզՁեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ , մաղթում առողջություն և անսպառ ժպիտ:

-Շնորհակալություն…

Սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան օրը:

-Այդքան էլ չեմ սիրում… Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար տոն էր: Աշխարհի ամենալավ օրն էր՝ նվերներ էի ստանում: Բայց քանի մեծանում ես սկսում ես արդեն մի քիչ չսիրել, որովհետև ասում ես՝ մի տարով էլ մեծացա: Ես չեմ էլ նշում ծննդյանս օրը: Այդ օրը կարող է կնոջս հետ գնանք մի տեղ նստենք: Հետո որ թոռնիկ ունեմ, նա էլ է Աշոտ Ղազարյան իր ծնունդն ենք նշում: Իմն այնքա՜ն ենք նշել…Եթե կլոր ամյակ է դա ուրիշ բան: Այն էլ ես չէ՝ ինչ որ կազմակերպիչներ իմ թույլտվությունը վերցնում են ու անում են:

Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:

-Հիշո՞ւմ եք «Մեր բակի» մեջ ասում էի՝ թանկ նվեր շատ եմ սիրում, չէ՜ թանկ չէ՝ նայած ոնց են տվել ու ով է տվել այդ նվերը: Մի ժամանակ բլոկնոտներ էի շատ սիրում: Տասնյակներով բլոկնոտներ ունեմ, որ չեմ էլ օգտագործել ու երևի չեմ էլ օգտագործի, բայց սիրում եմ:

Երբ ողջ էր Ձեր մայրն այդ օրն ինչպե՞ս էիք նշում:

– Մենք նշում էինք մամայիս ուրախություն պատճառելու համար, որ ինքը բոլորին միանգամից  տեսնելու էր՝ իրար գլխի հավաքված: Շատը մամայի համար էինք անում: Տանն էինք նշում: Ով գիտեր գալիս էր:  Իսկ եղբայրներս ու քույրս պետք է պարտադիր ներկա լինեին: Մաման ուրախանում էր դրանով:

Ձեր մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստըո՞րն էր:

Խաղողի տերևով տոլման և սպասը, որը ես կնոջս ասացի՝ ինչ ուզում ես սովորի, բայց մամայիս պատրաստած տոլման մեկ էլ սպասը սովորի: Ու կինս երկուսն էլ ճիշտ մամայիս նման պատրաստում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.ԳՀարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի 

երեքշաբթի օրվա համարում:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…