- 15/05/2022
«Մենք պետք է ստեղծենք գլոբալ ՆԱՏՕ». Մեծ Բրիտանիան մարտահրրավեր է ներում Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ պետք է ստեղծել ՆԱՏՕ-ի գլոբալ բլոկ, որը չի սահմանափակվի Հյուսիսային Ատլանտյան դաշինքով, որը ներառված է ՆԱՏՕ-ի անվանման մեջ։
«Կարևոր է, որ մենք կենտրոնանանք գլոբալ ՆԱՏՕ-ի վրա: Որովհետև եվրոատլանտյան անվտանգությունը պաշտպանելիս, մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության վրա»,- լրագրողներին ասել է Թրասը` ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականության ղեկավարների հանդիպումից առաջ:
ՆԱՏՕ-ի վերածումը գլոբալ բլոկի թույլ կտա վերահսկել իրավիճակը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ասել է նա։
Հասկանալի է, ոչ առանց Ուկրաինայի մասին հիշատակման.
«Մենք աշխատում ենք ուկրաինացիների, լեհերի և այլ երկրների հետ՝ ապահովելու համար, որ Ուկրաինան ունենա ՆԱՏՕ-ի ստանդարտների զենք»,- հավելել է նա։
Այսպիսով, սա փաստացի պատերազմի հայտարարում է, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Չինաստանին եւ Հնդկաստանին: Միայն թե, Վորոշեժը` Ռուսաստանի կազմում գտնվելու մասին պատկերացում անգամ չունեցող սուն Թրասը երեւի չի էլ գիտակցում, որ այդ «գլոբալ ՆԱՏՕ»-ի առաջ բերած գլոբալ պատերազմի մեկնարկից ուղիղ 5 րոպե անց իր Բրիտանիան պարզապես գոյություն չի ունենա: