- 16/05/2022
Ռուս հաքերները պատերազմ են հայտարարել Արեւմուտքին
«Killnet» խմբի ռուս հաքերները հայտարարել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Ռումինիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի և Ուկրաինայի վրա գլոբալ կիբերհարձակման մասին։
Այս մասին ասվում է նրանց Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Թիրախում են հայտնվել այն երկրները, որոնք բացահայտորեն պաշտպանում են ռուսաֆոբիան։
Միաժամանակ հաքերները պնդում են, որ իրենք կապ չունեն «Եվրատեսիլ»-ի վրա տեղի ունեցած հարձակումների հետ, որոնցում իտալացի իրավապահները մեղադրել են իրենց նախօրեին։