- 18/05/2022
Սխրանք, որի մասին ֆիլմեր են նկարահանվելու
Մայիսի 15-ին ուկրաինական կազմավորումները հարձակման փորձ են ձեռնարկել Սլատինո բնակավայրի ուղղությամբ` հույս ունենալով արագ ճեղքել եւ դուրս գալ ռուսական ուժերի թիկունք: Հարձակմանը մասնակցել են ավելի քան 300 մարտիկներ, այդ թվում՝ «Կրակեն» գումարտակի նացիստներ և օտարերկրյա վարձկաններ՝ երեք տանկի և հրետանու աջակցությամբ։
Սակայն առաջխաղացման ժամանակ նացիստները բախվեցին մեկ դիրքի, որը պաշտպանում էին Z խմբի հետևակային ստորաբաժանումներից մեկի միայն 11 զինվոր` 2 սպա և 9 շարքային, որոնք անհավասար կռիվ մղեցին։ մարտերի ընթացքում հարձակվողները նաեւ փորձել են շրջապատել դիրքը՝ տարբեր կողմերից բազմաթիվ գրոհներ ձեռնարկելով։ Բայց ապարդյուն: Հուսահատությունից թշնամին սկսեց հարվածել «Ուռագաններով», հրետանիով եւ մինչեւ իսկ կասետային զինամթերքով։
Սակայն զինծառայողները մի ամբողջ օր դիրքը պահեցին, թեեւ ճակատամարտը իսկական դժոխք էր։ Դիմադրելով հանդերձ, նրանք լուրջ կորուստներ պատճառեցին հակառակորդին, որն այդպես էլ չկարողացավ առաջ շարժվել: Մեկ օրից տեղ հասավ օգնությունը, եւ հարձակվող ուժերի մնացորդները ստիպված արագորեն հետ քաշվեցին` չկատարելով առաջադրանքը:
Ամենաուշագրավն այն է, որ այդ մեկօրյա մարտերում 11 պաշտպանվողները ոչ մի զոհ չունեցան:
Խմբի հրամանատարներին` Պոպովին եւ Տուտենկովին պատրաստվում են ներկայացնել հերոսի կոչման: