- 18/05/2022
Ուկրաինայում գործի է անցել «Տերմինատորը»
Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում մարտերում այսօր առաջին անգամ օգտագործել են տանկային աջակցության մարտական մեքենաների՝ «Տերմինատոր»-ների դասակ, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ՌԴ ԶՈւ-ն օգտագործել է«Տերմինատոր»-ների դասակ։ Տանկային դասակների հետ միասին «Տերմինատոր»-ների մասնակցում են ուկրաինական դիրքերի, զրահատեխնիկայի, հակատանկային հրթիռային համակարգերի կրակային ոչնչացմանը»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ հատուկ գործողության մեջ «Տերմինատոր»-ների օգտագործումը վերջապես կձևավորի այդ մեքենաների կիրառման մարտավարությունը և կորոշի նրանց տեղը զրահախմբերում։
Նա հավելել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս տանկային ստորաբաժանումներում նման մեքենաների անհրաժեշտությունը՝ բարձրացնելու նրանց մարտական կայունությունը։
«Տերմինատոր»-ները նախկինում փորձնական նպատակներով օգտագործվել է Սիրիայի մարտական գործողություններում:
«Տերմինատոր»-ը Ռուսաստանում սպառազինություն է ընդունվել են 2018թ.: Համալիրը բաղկացած է երկու 30 մմ 2A42 թնդանոթից, 9M120-1 Ատակա տիպի կառավարվող հրթիռների 4 արձակիչից՝ լազերային ուղղորդման համակարգով, երկու AGS-17 նռնականետից և 7,62 մմ արդիականացված Կալաշնիկով տանկային գնդացիրից։
Ռուսական բանակում «Տերմինատոր»-ների ստույգ թիվը հայտնի չէ։