- 21/05/2022
Մոսկվայում են բախտորոշ քարտեզները
Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպմանը Բայրամովը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի մեկնարկել սահմանազատման գործընթացը: Նա նշել է, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն՝ հասնելու արդյունքի և լիարժեք իրականացնելու եռակողմ հայտարարությունները: Առհասարակ, որ կետից պետք է սկսել սահմանազատումը, որ թվականի քարտեզներով, որտեղից են առաջացել անկլավներ, եւ ինչ կլինի, եթե ՀՀ-ն բավարարի Ադրբեջանի պահանջները այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ, հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: