- 21/05/2022
«Տղաները իզուր են մեռնում, անփորձներին նետել են սպեցնազի ու չեչենների դեմ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տղաները իզուր են մեռնում, չմարզվածներին շպրտել են հատուկ ջոկատայինների ու չեչենական բանակի դեմ։ Այստեղ տղաների 80 տոկոսը երբեք անգամ ինքնաձիգից չի կրակել»,- ասում է ուկրաինացի զինյալը, որ նրանց նետել են Պոպասնայայի մոտ:
Մոբիլիզացված ուկրաինացին բողոքում է, որ իրենց՝ անպատրաստ երիտասարդներին, գնդացիրներով և տասը NLAW-ներով նետել են չեչենների 8000-հոգանոց բանակի դեմ՝ «Կադիրովի խելահեղների» (զգացվում է սարսափը) և հատուկ ջոկատայինների` տեխնիկայով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և հրթիռներով։
«Մեր տղաները իզուր են մեռնում, հրամանի համար»,- շեշտում է ռազմագերին: