- 25/05/2022
Հենրի Քիսինջեր. Կիևը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե նրանից զիջումներ պահանջվեն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ Կիևը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե նրանից զիջումներ պահանջվեն։
Զելենսկու ներկայացուցիչ Պոդոլյակը կատաղած պատասխանել է, որ խրամատներում գտնվող ուկրաինացիները ժամանակ չունեն լսելու Դավոսի խուճապարարիների խորհուրդը։
Չնայած, ողջ կյանքը ծաղրածու աշխատած Պոդոլյակը պատկերացում անգամ չունի, թե ով է Քիսինջերը եւ ինչ արժեք ունեն նրա խորհուրդները: Գործիչ, ով իր փորձով եւ քաղաքական կշռով ներկայիս Կիեւի ողջ վարչակազմին եւ նրանց հովանավորներին մի 100 անգամ կգերազանցի: