• 25/05/2022

ԱՄՆ-ը կտրուկ դեմ է Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական օպերացիային

ԱՄՆ-ը կտրուկ դեմ է Իրաքում եւ Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական օպերացիային

ԱՄՆ-ն կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը, որն ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը

Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները։ «Սպիտակ տունը չափազանց անհանգստացած է Սիրիայի հյուսիսում (քրդաբնակ գոտում) հնարավոր ռազմական գործողություններով»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել էր թուրք-սիրիական սահման, իսկ Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հետ սահմանին հերթական գործողության մասին։ Գործողության ժամկետներն ու մասշտաբները չեն հայտարարվել։