• 25/05/2022

Ռուսական բանակը ուժեր է կենտրոնացնում միանգամից մի քանի ուղղություններով. ԱՄՆ

Ռուսական բանակը ուժեր է կենտրոնացնում միանգամից մի քանի ուղղություններով. ԱՄՆ

Ռուսական բանակը ուժեր է կենտրոնացնում ԼԺՀ-ում միանգամից մի քանի ուղղություններով: Այս մասին հայտարարել է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը:

Ըստ ամերիկյան փորձագետների, ռուսները վերցնում են անհրաժեշտ ռեսուրսները Իզյումից, Խարկովից, Դոնեցկից և Զապորոժյեից։ Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն շրջապատել Դոնբասում մի քանի փոքր բջիջներ՝ Սևերոդոնեցկի (ներառյալ Ռուբիժնե և Լիսիչանսկի) ավելի լայն տարածքը, Արտյոմովսկ-Լիսիչանսկը, Զոլոտեի շրջակայքը (Պոպասնայից հյուսիս-արևելք) և Ավդիիվկայում:

Ինստիտուտի տվյալներով՝ անցյալ շաբաթ ռուսական զորքերը շատ ավելի առաջ են շարժվել, քան մայիսի նախորդ շաբաթներին։