• 25/05/2022

Մոսկվան և Պեկինը ամրապնդում են ռազմական համագործակցությունը. The New York Times-ը:

Մոսկվան և Պեկինը ամրապնդում են ռազմական համագործակցությունը. The New York Times-ը:

Մոսկվան և Պեկինը ամրապնդում են համագործակցությունը ռազմական ոլորտում և այդ մասին ազդանշաններ են ուղարկում Արևմուտքին,- գրում է The New York Times-ը:

Այս համագործակցության հաստատումը Հյուսիսարևելյան Ասիայի ծովերով ռմբակոծիչների համատեղ ուղարկումն է Տոկիոյի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի ղեկավարների հետ։

Մայիսի 24-ին Չինաստանն ու Ռուսաստանը անցկացրել են առաջին համատեղ զորավարժությունները։

Ինչպես նշվում է, թեեւ ռմբակոծիչներն ուղարկվել են միայն ուժի հստակ ցուցադրման համար, սակայն դա  հստակ ազդակ է Արեւմուտքին։