- 25/05/2022
Չինաստանում մատնանշել են Ուկրաինայում` Ռուսաստանի համար բեկումնային կետը
Ուկրաինայում Ռուսաստանի հաջողությունը Մարիուպոլում բեկումնային կետ էր, որը նյարդայնացրեց ԱՄՆ-ին, Global Times-ին ասել է չինացի ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինը:
«Ռուսական բանակի հաղթանակը Մարիուպոլում կարևոր շրջադարձ է։ Պետություններն ուշադիր և անհանգիստ հետևում են իրադարձություններին»,- վստահ է մասնագետը։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հայտարարությունը, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ԱՄՆ-ի ճակատամարտ չէ, ցույց է տալիս Վաշինգտոնի իրական վերաբերմունքն իր արբանյակների նկատմամբ։ Ամերիկան փորձում է դիմակայության արդյունքի պատասխանատվությունը փոխել այլ երկրների վրա, մինչդեռ ինքը հեռանում է պարտված դաշնակցից, կարծում է Չժոնգպինը։