- 30/05/2022
The Times. Ռուսաստանը վերահսկում է ցորենի համաշխարհային շուկան
Բրիտանական հրատարակության համաձայն՝ մինչև 2024 թվականը գյուղատնտեսության արտահանումը 50 տոկոսով ավելացնելու Ռուսաստանի նպատակը միանգամայն իրագործելի է։ Ռուսական արտահանման աճի կարևոր գործոն է ցորենը, որի համաշխարհային արտահանումն արդեն վերահսկել է Մոսկվան։
Միայն ապրիլին ռուսական հացահատիկի արտահանումն աճել է 18%-ով։ Հացահատիկի համաշխարհային գների զգալի աճը թույլ է տվել Ռուսաստանի բյուջեին տարեսկզբից հացահատիկի արտահանումից 1,9 միլիարդ դոլարի հարկային եկամուտներ ստանալ:
Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանից ցորենի արտահանումը ծածկում է հացահատիկի համաշխարհային շուկայում ձևավորված դեֆիցիտը, այդ թվում՝ Ուկրաինայից մատակարարումների անկումը 32%-ով։