• 02/06/2022

Ռուսաստանը կդառնա ՆԱՏՕ-ի գլխավոր վտանգը. դաշինքում ԱՄՆ բանագնաց

Ռուսաստանը կդառնա ՆԱՏՕ-ի գլխավոր վտանգը. դաշինքում ԱՄՆ բանագնաց

Ռուսաստանը կդառնա ՆԱՏՕ-ի գլխավոր վտանգը դաշինքի նոր հայեցակարգում: Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ բանագնաց:

Ջուլիանա Սմիթը նշել է նաեւ, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն անցումային փուլում էր՝ նախքան հատուկ ռազմական գործողության մեկնարկը։

«Ռազմավարական հայեցակարգի մշակումն ավարտված չէ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք հիմնականում համաձայն ենք, որ Ռուսաստանը հանդիսանում է առաջնային մարտահրավերը, առաջնահերթ վտանգը, որին բախվում է ՆԱՏՕ-ն»,- ասաց դիվանագետը:

Սմիթը Ռուսաստանը անվանել է «թիվ մեկ առաջնահերթություն», ինչպես նաև հայտարարել է ՆԱՏՕ-ի ամրապնդման նոր քայլերի մասին։