• 03/06/2022

Լուրջ առճակատում է սկսվել Զելենսկու և զինվորականների միջև

Լուրջ առճակատում է սկսվել Զելենսկու և զինվորականների միջև

Ուկրաինացի զինվորականները, հատկապես նեոնացիստների շարքում դժգոհ են Վլադիմիր Զելենսկու լեհամետ դիրքորոշումից, և կարող են սպառնալ նրան իշխանության կորստով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է BelTA-ն։
Նրա խոսքով, Լեհաստանում արդեն պայմանավորվել են, որ «պատրաստ են կտրել» Արևմտյան Ուկրաինան։

«Կտրել չի ստացվի: Արդեն Ուկրաինայում, իմ տեղեկություններով, լուրջ առճակատում և հակամարտություն է սկսվում Զելենսկու և ուկրաինացի զինվորականների միջև»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ Ուկրաինայում զինվորականները տեսնում են, թե ինչի են տանում Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները, ուկրաինացի մարտիկները երկար ժամանակ չեն կարողանա կռվել։ Ուկրաինական կողմից մեծ թվով կորուստների պատճառով շուտով զինվորներ էլչեն լինի, հավելել է նա։

«Նրանք տեսան, որ նա (Զելենսկին) կարգավիճակ շնորհեց լեհերին։ Եվ սա ինչի՞ է հանգեցնում։ Կտրեք [երկրի] արևմուտքը: Ուստի նրանք սկսում են այս առճակատումը նախագահի և զինվորականների միջև։ Եվ ես վստահ եմ, որ ուկրաինացի զինվորականները ցանկացածի գլուխը կթռցնեն… Նրանք այսօր կկտրեն բոլոր նրանց գլուխները, ովքեր ցանկանում են մասնատել Ուկրաինան։ Մեզ դա պետք չէ։ Սա վաղուց էի ասել։ Տեսեք, դա իրականանում է: Ես այն ժամանակ ասացի. նրանք նույնիսկ կդիմեն մեզ և ռուսներին, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել այս Ուկրաինան»,- ամփոփել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Զելենսկին իր հրամանագրով Լեհաստանի քաղաքացիներին Ուկրաինայում տրամադրել էր նույն իրավունքները, ինչ Ուկրաինայի քաղաքացիները՝ բացառությամբ ընտրություններում քվեարկելու իրավունքի։

Լեհաստանի և Ուկրաինայի միությունը կնշանակի Վարշավայի դերի լուրջ ուժեղացում Եվրոպայում, բայց ուկրաինացիները դրանից լավ բան չպետք է սպասեն, ավելի վաղ հայտարարել էր Ռազմաքաղաքական վերլուծության բյուրոյի փորձագետ, պահեստազորի 1-ին աստիճանի կապիտան Վլադիմիր Երանոսյանը՝ Ukraina.ru-ին տված հարցազրույցում:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…