• 03/06/2022

Նիկոլի ու նրա «մենթերի» վայրագությունները ռուսական իշխանամետ ռեսուրսների ուշադրության կենտրոնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլի ու նրա «մենթերի» վայրագությունները ռուսական իշխանամետ ռեսուրսների ուշադրության կենտրոնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլյան «մենթերի» այսօրվա վայրագությունները հայտնվել են ռուսական առանցքային լրատվամիջոցների եւ ինտերնետային ռեսուրսների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես` RT-ի տելեգրամյան ալիքը ներկայացրել է կադրեր, որտեղ «մենթերից» մեկը հատուկ միջոցներ է գործադրում խաղաղ ցուցարարների դեմ` ֆիքսելով.

«Երեւանում ոստիկանները խլացուցիչ նռնակներով ցրում են Փաշինյանի դեմ ցույցը:

Մոտ մեկ ամիս է՝ փողոցային ակցիաները շարունակվում են։ Սակայն այսօր, ըստ տեղի բնակիչների, տեղի է ունենում ամենակոշտ դիմակայությունը ցուցարարների և ուժայինների միջև»։

Անգամ տելեգրամյան ալիքները, որոնք հիմնականում զբաղված են ուկրաինական պատերազմի լուսաբանմամբ, եւ, բնականաբար, կապված են ռուսական հատուկ մարմինների հետ, իրենց ուշադրության կետրոնում են պահել երեւանյան դեպքերը, ներկայացնելով նաեւ այնպիսի կադրեր, որտեղ ոստիկանները դրեւորում են բացահայտ ապօրինություն: Օրինակ, երբ ոստիկանը ոտքով հարվածում է արդեն գետնին ընկած եւ որեւէ դիմադրություն չցուցաբերող ցուցարարին (լուսանկարում), ինչը բացահայտ հանցագործություն է: Եվ ասել, թե այս ամենի նման լուսաբանումը պատահական է, միամտություն կլիներ: Սա ակնհայտորեն Մոսկվայից եկած շատ պարզ ակնարկ է, որից Նիկոլը, կոպիտ սխալ կանի, որ հետեւություններ չկատարի: