- 05/06/2022
Եվրապատգամավորը Զելենսկիին մեղադրում է խաբեության մեջ
Վլադիմիր Զելենսկին խաբել է եվրոպական երկրներին՝ համոզելով նրանց զենք մատակարարել Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային միասնություն» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին` Valeurs Actuelles թերթին տված հարցազրույցում։
«Վլադիմիր Զելենսկին դերասան է: Նա խաղում էր արևմտյան աշխարհի մոլորությունների վրա։ Նրան հաջողվեց արագ օգտվել եվրոպական կուրությունից։ Իլյուզիոնիստ Զելենսկին կարողացավ հրապուրել եվրոպական մայրաքաղաքներին, որոնք այժմ պատրաստ են տնտեսական և աշխարհաքաղաքական ինքնասպանության՝ իրեն հաճոյանալու համար»,- ասել է Մարիանին։
Ֆրանսիացի քաղաքական գործչի խոսքով՝ Կիև զենք ուղարկելը չի կարելի անվանել ոչ մարդասիրական գործողություն, ոչ էլ նույնիսկ ռազմավարական որոշում։ Սա Եվրոպայում լարվածության նոր օջախի միտումնավոր ստեղծումն է, որը, ի վերջո, կվնասի բոլորին։