• 07/06/2022

Ամբողջ աշխարհը տառապում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg

Ամբողջ աշխարհը տառապում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն անարդյունավետ են և համաշխարհային սով են հրահրել, գրում է հոդվածագիր Պանկաջ Միշրան Bloomberg-ի համար հոդվածում։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սահմանափակող միջոցներ են կիրառել Մոսկվայի դեմ՝ չնայելով դրա հետևանքներին այլ երկրների համար։ «Իհարկե, ոչ համակարգված քայլերը, որոնք հիմնված են հիմնականում սեփական շահերի վրա, միշտ դատապարտված են եղել ձախողման»,- գրում է լրատվամիջոցը:

Նյութի հեղինակը կարծում է, որ Արեւմուտքին չի հաջողվել պատժամիջոցների օգնությամբ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

«Նույնիսկ Կուբայի նման թույլ ռեժիմների դեմ անարդյունավետ են պատժամիջոցները: Առավել եւս, ինչպես և սպասվում էր, դրանք չկարողացան կանգնեցնել Ռուսաստանի առաջնորդին, մինչդեռ միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում ենթարկեցին գնաճի և սովի», – բացատրեց իր դիրքորոշումը հրապարակախոսը:

ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ. Մոսկվան կտրականապես մերժել է նման մեղադրանքները։