• 08/06/2022

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման հիմնական թեզերը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման հիմնական թեզերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով.
▪️Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքի մասին, այն ընթանում է ըստ պլանի,
▪️Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով հաշվարկներին անցնելու հարցը առաջադեմ փուլում է,
▪️Ռուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը ապաշրջափակելու Թուրքիայի ջանքերը,
▪️Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ի միջնորդությամբ Ստամբուլում Ուկրաինայի հետ հանդիպմանը, բայց դա կլինի խորհրդանշական,
▪️Պուտին-Զելենսկի հանդիպման համար անհրաժեշտ է, որ նախ վերսկսվի բանակցային գործընթացը,
▪️Ռուսաստանն անընդունելի է համարում արևմտյան մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպանների պահվածքը,
▪️Եթե Ուկրաինան հասունացել է հացահատիկի արտահանման հարցը լուծելու համար, ապա Ռուսաստանը հաճույքով կհամագործակցի,
▪️Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ Սիրիայի հարցում և հասկանում է Անկարայի մտահոգությունները։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու.
▪️Անկարան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ,
▪️Թուրքիան հնարավոր է համարում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսումը,
▪️Թուրքիան և Ռուսաստանը կշարունակեն քննարկել տնտեսական ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը,
▪️Թուրքիան կողմ է այն միջոցների քննարկմանը, որոնք պետք է ձեռնարկվեն Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու համար,
▪️Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպում,
▪️Թուրքիան շարունակում է կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները թուրքական նեղուցներով ռազմանավերի անցման մասին,
▪️Թուրքիան հասկանում է, որ Ուկրաինային չի գոհացնում այն ​​փաստը, որ Անկարան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին,
▪️Թուրքիան փորձում է հավասարակշռված քաղաքականություն պահպանել Ուկրաինայի հակամարտության հետ կապված և չի փորձում հաճոյանալ կողմերից որևէ մեկին,
▪️Թուրքիան անհրաժեշտ է համարում Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ բնակչությանն ահաբեկիչներից ազատել: Արեւմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, աջակցում են Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…