- 09/06/2022
Կիեւը կորցրել է ոչ միայն երկրի արեւելքը, այլ նաեւ` արեւմուտքը
Կիեւը կորցնում է ոչ միայն երկրի արեւելքը, այլ նաեւ արեւմուտքը: Այդ մասին է վկայում արեւմտյան Անդրկարպատյան տարածաշրջանի ղեկավար Վիկտոր Միկիտայի հայտարարությունը:
Ըստ այդմ, Անդրկարպատյան տարածաշրջանը չի կիսի ԵՄ-ից մատակարարվող վառելիքը մնացած Ուկրաինայի հետ։ Քանի դեռ տարածաշրջանը չի ծածկել իր բոլոր կարիքները, մնացած Ուկրաինան վառելիք չի ստանա, ընդգծել է Միկիտան։
Սա մեկ բան է նշանակում` Ուկրաինայում կենտրոնացված պետականություն, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունի, քանի որ ամեն մարզպետ իրեն թույլ է տալիս վարվել այնպես, ինչպես քեֆն է տալիս: Իսկ փաստը, որ դա արվում է պատերազմական ժամանակներում, եւ նման մարզպետին ռազմական օրենքներով անմիջապես «պատին դեմ չեն տալիս», մեկ բան է նշանակում` Կիեւն այդ (եւ ոչ միայն) մարզում պարզապես չունի ռեալ իշխանություն: Այն է, կրկնենք, կենտրոնացված պետականություն, որպես այդպիսին, պարզապես գոյություն չունի: