• 09/06/2022

Քենեդին առաջարկում է բենզինի փոխարեն կոկաին գնել

Քենեդին առաջարկում է բենզինի փոխարեն կոկաին գնել

Ամերիկացի սենատորը դժգոհել է, որ իր հայրենի Լուիզիանայում բենզինն այնքան թանկ է, որ ավելի ձեռնտու է կոկաին գնելը։

«Իմ նահանգում գազի գինն այնքան բարձր է, որ ավելի էժան կլիներ կոկաին գնելն ու պարզապես վազելը»,- ասել է Ջոն Քենեդին Fox News-ի եթերում:

Վերջերս ԱՄՆ-ում վառելիքի արժեքը մի քանի անգամ թարմացրել է պատմական ռեկորդները՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան հաշվարկել է, որ Բայդենի օրոք երկրում բենզինը կրկնապատկվել է։

Քենեդիի խոսքով՝ գործող նախագահի վարչակազմը չի կարողանում գլուխ հանել գների աճից։