- 10/06/2022
Ուկրաինական բանակը գրեթե սպառել է իր հրետանային զինամթերքը. The Guardian
Ուկրաինական բանակը գրեթե սպառել է իր հրետանային զինամթերքը, տեղեկացնում է The Guardian-ը:
Այս մասին բրիտանական հրատարակությանը հայտնել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը օրական օգտագործում են 5000-ից 6000 արկ, սակայն էապես տանուլ են տալիս հրետանային պատերազմում։ Ուստի անհրաժեշտ է, որ Արևմուտքն ավելացնի մատակարարումները, հավելել է Սկիբիցկին։
«Հիմա սա հրետանային պատերազմ է, իսկ հրետանու առումով մենք տանուլ ենք տալիս։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կտա մեզ (Արևմուտքը): Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց ունի մեկ հրետանի։ Մեր արեւմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի մոտ 10%-ը»։