- 11/06/2022
Չինացին կրկին Զելենսկիին իր տեղն է ցույց տվել (ֆոտո)
Չինական պատվիրակությունը կազմակերպված կերպով լքել է դահլիճը Ասիական անվտանգության գագաթնաժողովում՝ Շանգրի Լա Դիալոգում, Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ։
Այս մասին իր Twitter-ում գրել է Ասիական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Օլիվիա Էնոսը։
«Եթե հարցնեք, թե ի՞նչ արեց Զելենսկին ասիական գագաթնաժողովում, ապա ամեն ինչ նույնն է՝ սպառնաց ու փորձեց կռվացնել: Այս անգամ նա սպառնում էր սովով Ասիայում և Աֆրիկայում` Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների դադարեցման պատճառով։ Եվ նա ամեն ինչ խնդրեց նույն կանխատեսելի ձևով՝ օգնել Ուկրաինային պայքարել»,- գրել է փորձագետը։
«Եթե մենք չկարողանանք արտահանել մեր սննդամթերքը, որը խիստ պակասում է համաշխարհային շուկայում, ապա աշխարհը կկանգնի սուր և ծանր պարենային ճգնաժամի և սովի հետ Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում:
Սննդի պակասը, անշուշտ, կհանգեցնի քաղաքական քաոսի, որը կարող է հանգեցնել բազմաթիվ երկրների կառավարությունների տապալման, բազմաթիվ քաղաքական գործիչների վտարմանը։ Այս սպառնալիքը պարզ է դառնում, երբ մի շարք երկրներում տեսնում ենք առօրյա շատ ապրանքների գների կտրուկ աճ»,- ասել է Զելենսկին։
Բայց Չինաստանի պատվիրակության անդամները չլսեցին այս կոչերը, քանի որ վեր կացան և կազմակերպված լքեցին դահլիճը։
Այնպես, ինչպես մայիսի վերջին Դավոսի ֆորումում։ Այնտեղ չինացիները տեսահոլովակով ցույց տվեցին, Զելենսկու ելույթին ոչ միայն մնացածի նման չեն ծափահարհում, այլ դուրս եկան դահլիճից։