- 12/06/2022
ԱՄՆ-ն այժմ ավելի բաժանված է, քան Վիետնամի պատերազմի ժամանակ. Հենրի Քիսինջեր
ԱՄՆ-ն այժմ ավելի բաժանված է, քան Վիետնամի պատերազմի ժամանակ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը՝ պատասխանելով The Times-ի հարցին։
Նա նշել է, որ 1970-ականների սկզբին ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների համագործակցությունը դեռևս հնարավոր էր։ «Ազգային շահեր տերմինը իմաստալից էր, նույնիսկ չէր քննարկվում։ Այժմ այդ ժամանակն ավարտված է»,- ասել է հեղինակավոր քաղաքական գործիչը։
Այսօր ԱՄՆ-ի յուրաքանչյուր վարչակազմ բախվում է ընդդիմության «շարունակական թշնամանքի», հավելել է նա։
Ավելի վաղ Քիսինջերը Կիևին խորհուրդ էր տվել` զիջումների գնալ Ռուսաստանին։ Դրանից հետո քաղաքական գործիչը դարձել է Ուկրաինայի թշնամիներից մեկը: