- 14/06/2022
Բայդենն արագորեն կորցնում է աջակցությունը նույնիսկ իր կուսակցությունում
Բայդենը կորցնում է աջակցությունը նույնիսկ իր կուսակցության ներսում. ավելի ու ավելի շատ մարդիկ չեն ցանկանում նրա առաջադրումը երկրորդ ժամկետով:
The New York Times-ի սյունակագիրներն այս մասին իմացել են՝ զրուցելով Դեմոկրատական կուսակցության տարբեր կարգի 50 պաշտոնյաների հետ: Մեծ մասն անհանգստացած է նրա մեծ տարիքով. շատերը համոզված են, որ դեմոկրատներին թարմ արյուն է պետք։ Հրատարակությունը իրերի այս դրությունը իմիջային աղետ է համարում ԱՄՆ ներկայիս ղեկավարի համար։
Նշվում է, որ նրա կուսակիցներն ամբողջ երկրում արհմիությունների ժողովների ժամանակ և Կապիտոլիումի կողքին «հանգիստ մտահոգություններ են հայտնում Բայդենի առաջնորդական որակների, նրա տարիքի և այն մասին, թե արդյոք նա կկարողանա՞ երկրորդ անգամ հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին»։
Դեմոկրատներից ոմանք միաժամանակ բացահայտ հայտարարում են, որ ԱՄՆ գործող նախագահը միջանկյալ ընտրություններից հետո պետք է հայտարարի, որ երկրորդ ժամկետով չի առաջադրվելու։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայդենի աջակցության վարկանիշը հասել է հերթական ռեկորդային նվազագույնի՝ 33%-ի։