• 14/06/2022

ԱՄՆ-Ի ՀԱ­ՄԱՐ ԿԵՆ­ՍԱ­ԿԱՆ Է ԴԱՐ­ՁԵԼ ՈՒԿ­ՐԱ­Ի­ՆԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵ­ԼԸ

ԱՄՆ-Ի ՀԱ­ՄԱՐ ԿԵՆ­ՍԱ­ԿԱՆ Է ԴԱՐ­ՁԵԼ ՈՒԿ­ՐԱ­Ի­ՆԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵ­ԼԸ

Գնա­լով ավե­լի հա­մո­զիչ է դառ­նում այն տպա­վո­րու­թյու­նը, որ ԱՄՆ-ն փոր­ձում է հնա­րա­վո­րինս շուտ ինչ-որ կերպ ազատ­վել ուկ­րա­ի­նա­կան խնդրից, ին­չի մա­սին վեր­ջերս են­թադ­րու­թյուն­ներ հայտ­նե­լու առիթ­ներ ու­նե­ցել ենք: Ամեն դեպ­քում, այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, որոնք վեր­ջին օրե­րին լսվում են արեւմ­տյան բլո­կից, այդ տե­սա­կե­տը մի­այն հաս­տա­տում են:

ՍԱ ԱՐ­ԴԵՆ ՆՄԱՆ Է ՆԱ­ՏՕ-Ի ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­Ա­ՅԻՆ

Նախ, Ուկ­րա­ի­նա­յի հան­դեպ արեւմ­տյան հե­տաքրք­րու­թյան սրըն­թաց անկ­ման մա­սին առա­ջին հեր­թին աղմ­կում են հենց ուկ­րա­ի­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը: Օրի­նակ, Ուկ­րա­ի­նա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն իր վեր­ջին հար­ցազ­րույց­նե­րում մի գլուխ մե­ղադ­րում է Եվ­րո­պա­յին, որ վեր­ջինս. «Հոգ­նել եւ ուկ­րա­ի­նա­ցի­նե­րի մահ­վան հետ հաշտ­վել է»: Բա­ցատ­րու­թյունն այն է, թե՝ «Ֆրան­սի­ա­յի եւ Գեր­մա­նի­ա­յի հա­մար Ուկ­րա­ի­նան ան­հանգս­տաց­նող խո­չըն­դոտ է հար­մա­րա­վետ կյան­քի հա­մար»: Այ­սինքն, հի­մա Բեռ­լի­նը եւ Փա­րի­զը գոր­ծըն­կեր­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո կա­րող են «մի քա­նի ընտր­ված բառ նե­տել» եւ դրա­նով սահ­մա­նա­փակ­վել: Իհար­կե, այս­տեղ կա այն հար­ցը, թե ին­չո՞ւ պետք է Ֆրան­սի­ան եւ Գեր­մա­նի­ան հա­րյու­րա­մյակ­նե­րով ստեղ­ծած այդ «հար­մա­րա­վետ կյան­քը» զո­հա­բե­րեն հա­նուն Ուկ­րա­ի­նա­յի: Դա լավ հաս­կա­նում են նա­եւ Կի­ե­ւում, քա­նի որ Զե­լենս­կու գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ Արես­տո­վի­չը վեր­ջին հար­ցի պա­տաս­խա­նը տա­լու փո­խա­րեն, նա­խընտ­րում է շան­տա­ժի եւ սպառ­նա­լի­քի լեզ­վով «բա­ցատ­րել»  թե ին­չու Արեւ­մուտ­քը պետք է ավե­լի շատ զենք մա­տա­կա­րա­րի եւ թույլ չտա Պու­տի­նին հաղ­թել. «Եթե Պու­տի­նը հաղ­թի. եւս 500 հա­զար ուկ­րա­ի­նա­կան բա­նակ կմի­ա­նա 1,5 մի­լի­ո­նա­նոց ռու­սա­կան բա­նա­կին… Եվ այդ դեպ­քում որ­տե՞ղ կա­րող են եվ­րո­պա­կան զվար­ճա­լի զոր­քե­րը կանգ­նեց­նել այս մի­աս­նա­կան ու­ժին, գու­մա­րած՝ Բե­լա­ռու­սին»:

Սա­կայն, չնա­յած այդ էժա­նա­գին տրյուկ­նե­րին, մեկ է, փաստն այն է, որ Արեւ­մուտ­քը (ոչ մի­այն Եվ­րո­պա­յի, այլ նա­եւ անգ­լո­սաք­սո­նա­կան աշ­խար­հի) ակ­տի­վո­րեն մտա­ծում է այս պա­տե­րազմն ավար­տե­լու մա­սին, բնա­կա­նա­բար՝ Ուկ­րա­ի­նա­յի հաշ­վին: Ընդ որում, եթե մինչ այս նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ լսվում էին մեծ կամ փոքր տրա­մա­չա­փի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի մա­կար­դա­կով, ապա ար­դեն այդ­պի­սի մի­ան­շա­նակ ակ­նարկ­ներ հնչեց­նում է մին­չեւ իսկ ՆԱ­ՏՕ-ի քար­տու­ղար Յենս Ստոլ­տեն­բեր­գը. «Ուկրա­ի­նա­յում հնա­րա­վոր է խա­ղա­ղու­թյուն: Հարցն այն է, թե որն է լի­նե­լու դրա գի­նը: Որ­քան տա­րածք, ազա­տու­թյուն եւ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն ենք մենք պատ­րաստ վճա­րել այս խա­ղա­ղու­թյան հա­մար»,- նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րեց Ստոլ­տեն­բեր­գը: Բայց ին­չո՞ւ է ՆԱ­ՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղարն այն մտքին, թե իրենք՝ «մենք պատ­րաստ ենք վճա­րել», սե­փա­կան պա­պի բոս­տա­նի մա­սի՞ն է խո­սում, թե՞ ՆԱ­ՏՕ-ի հետ պաշ­տո­նա­պես որե­ւէ կապ չու­նե­ցող սու­վե­րեն պե­տու­թյան: Ու ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը կա­րող են այս­տեղ հան­գիստ հի­շել հայտ­նի ֆիլ­մի ար­տա­հայ­տու­թյու­նը՝ «Ինչ էս դու, շան որ­դի, պե­տա­կան հո­ղե­րով առեւ­տուր անում»: Բայց չէ, գո­նե Կի­ե­ւի վեր­նա­խա­վում դա չեն հի­շի, հաշ­վի առ­նե­լով, որ նման հար­ցե­րը Ստոլ­տեն­բեր­գը չէ, որ կա­րող է որո­շել, եւ առանց վա­շինգ­տո­նյան հանձ­նա­րա­րա­կան­նե­րի հա­զիվ թե նման բա­ներ հայ­տա­րա­րի:

Ավե­լի ճիշտ, սա սկսում է նման­վել Ստոլ­տեն­բեր­գի մի­ջո­ցով Վա­շինգ­տո­նից Մոսկ­վա­յին հղված առա­ջար­կի, հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ գլխա­վոր քար­տու­ղա­րի հա­ջորդ միտ­քը վե­րա­բե­րում է բա­նակ­ցու­թյուն­նե­րին. «ՆԱ­ՏՕ-ն մտա­դիր է օգ­նել Ուկ­րա­ի­նա­յին՝ Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նրան ամե­նա­ու­ժեղ դիր­քը գրա­վե­լու հա­մար, որ պետք է ավարտ­վեն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը»: Մնում է մի­այն պար­զել, թե «որքան տա­րածք, ազա­տու­թյուն եւ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն են» վճա­րե­լու, որ Մոսկ­վան հա­մա­ձայ­նի վերց­նել:

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ՈՒԿ­ՐԱ­Ի­ՆԱ­ՅՈՒՄ

Այն, որ առա­ջարկն իրոք գա­լիս է անգ­լո­սաք­սո­նա­կան աշ­խար­հից, հու­շեց նա­եւ բրի­տա­նա­կան «The Guardian»-ը՝ ներ­կա­յաց­նե­լով նման պատ­կեր. «Ուկ­րա­ի­նա­յի կո­րուստ­նե­րը տա­տան­վում են օրա­կան 600-ից մին­չեւ 1000 մարդ: Սա Ուկ­րա­ի­նա­յի մար­տու­նա­կու­թյան վիթ­խա­րի ան­կում է՝ Ուկ­րա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րի կող­մից Սե­ւե­րո­դո­նեց­կի պաշտ­պա­նու­թյու­նը պա­հե­լու ան­հա­ջող փոր­ձի պատ­ճա­ռով:

Զո­հե­րի ընդ­հա­նուր թի­վը՝ ամ­սա­կան ավե­լի քան 20,000-ը հար­ցեր է առա­ջաց­նում այն մա­սին, թե ինչ վի­ճա­կում կլի­նի ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը, եթե պա­տե­րազ­մը եր­կա­րաձգ­վի մին­չեւ աշուն: Ռու­սա­կան բա­նակն ար­դեն վե­րահս­կում է Ուկ­րա­ի­նա­յի մեծ տա­րածք­նե­րը, եւ նրանք կա­րող են դա­դա­րեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տա­րած­քա­յին առա­վե­լու­թյամբ»: Այ­սինքն, Արեւ­մուտ­քում կա այն հա­մոզ­մուն­քը, որ եթե իրենց չհա­ջող­վի դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը «ՆԱ­ՏՕ-ի օգ­նու­թյամբ՝ Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ», ապա Ռու­սաս­տանն ին­քը կա­րող է ավար­տին հասց­նել պա­տե­րազ­մը: Եվ, հաս­կա­նա­լի է, այս եր­կու մո­տե­ցում­նե­րի տար­բե­րու­թյու­նը հսկա­յա­կան է:

Մի­այն թե բրի­տա­նա­կան «The Guardian»-ը, ասենք նա­եւ Ստոլ­տեն­բեր­գը չեն տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չո՞ւ պետք է ռու­սա­կան կող­մը մտա­ծի «ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու» մա­սին, երբ իրա­վի­ճա­կը շատ ավե­լի հստակ է պատ­կե­րաց­նում: Օրի­նակ, ռուս քա­ղա­քա­գետ եւ Կրեմ­լում յու­րա­յի­նի հա­մա­րում ու­նե­ցող Սեր­գեյ Մար­կո­վի նկա­րագ­րա­ծին հա­մա­պա­տաս­խան: Այս­պես, ըստ  Մար­կո­վի, նախ՝ այս պա­հին ըն­թա­ցող Սե­ւե­րո­դո­նեցկ-Լի­սի­չանս­կի եւ զու­գա­հե­ռա­բար զար­գա­ցող՝ Սլա­վյանսկ-Կրա­մա­տորս­կի ճա­կա­տա­մար­տերն ար­դեն իսկ կա­րող են լու­ծել ողջ պա­տե­րազ­մի հար­ցը: Բա­ցատ­րու­թյու­նը սա է: Նախ, այս պա­հին «Ուկրա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րի 40 հա­զար զին­վո­րա­կան­ներ կենտ­րո­նա­ցած են Սե­ւե­րո­դո­նեց­կի եւ Լի­սի­չանս­կի տա­րած­քում: Եվս 50 հազ. կենտ­րո­նա­ցած է հզոր ամ­րաց­ված տա­րած­քի վե­րած­ված Սլա­վյանսկ-Կրա­մա­տորսկ-Դրուժ­կով­կա-Կոնս­տան­տի­նով­կա հատ­վա­ծում»: Ըստ Մար­կո­վի, խոս­քը ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի կե­սի, ավե­լին, մար­տու­նակ կե­սի մա­սին է, որի լիկ­վի­դա­ցի­ան Ուկ­րա­ի­նա­յին գործ­նա­կա­նում կթող­նի առանց բա­նա­կի: Իսկ այն, որ նշված եր­կու հատ­ված­նե­րում էլ Ուկ­րա­ի­նան ջախ­ջա­խիչ պար­տու­թյան շե­մին է, Մար­կո­վը հիմ­նա­վո­րում է մի­ան­գա­մայն հստակ, որը, ի դեպ, հա­մա­հունչ է նա­եւ արեւմ­տյան փոր­ձա­գի­տա­կան պնդում­նե­րի հետ: Այս­պես. «Ուկրա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րի կո­րուստ­ներն այն­տեղ ամեն օր ահ­ռե­լի են: Փաս­տո­րեն, այն­տեղ՝ Սե­ւե­րո­դո­նեց­կում, այժմ ըն­թա­նում է ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի ոչն­չա­ցու­մը… Մի­ա­ժա­մա­նակ ռու­սա­կան բա­նա­կի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի կո­րուստ­ներն այժմ փոքր են: Ուկ­րա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րը հե­տե­ւա­կով գրո­հե­լու փո­խա­րեն, հրե­տա­նին, հա­մա­զար­կա­յին կա­յանք­ներն ու ավի­ա­ցի­ան ջար­դում են…»: Իսկ սրանք փաս­տեր են, որոնք հաս­տա­տում են նա­եւ ուկ­րա­ի­նա­կան բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կա­նու­թյու­նը: Օրի­նակ, Ուկ­րա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րի «Սե­ւեր» խմբա­վոր­ման հրա­մա­նա­տար Դմիտ­րի Կրա­սիլ­նի­կո­վը ռազ­մա­ճա­կա­տում իրե­րի այս վի­ճակն է նկա­րագ­րում. «Ուկրա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րը հե­ռա­հար հրե­տա­նա­յին հա­մա­կար­գե­րի սուր պա­կաս են զգում: Ռու­սա­կան հրե­տա­նին «հեր­կում» է Ուկ­րա­ի­նա­յի զին­ված ու­ժե­րի դիր­քե­րը եւ գե­րիշ­խում մար­տի դաշ­տում: Անընդ­հատ հար­ված­նե­րը 2-3 օրում դե­մո­տի­վաց­նում են ուկ­րա­ի­նա­ցի լա­վա­գույն մար­տիկ­նե­րին ան­գամ…» եւ այլն:

Եթե դրան ավե­լաց­նենք նա­եւ փոր­ձա­գի­տա­կան այն պնդում­նե­րը, որ ուկ­րա­ի­նա­կան բա­նակն ու­նի նա­եւ հատ­կա­պես հրե­տա­նա­յին զի­նամ­թեր­քի, վա­ռե­լի­քի, ռե­զերվ­նե­րի եւ ռե­զերվ­նե­րով մա­նեւ­րե­լու ավե­լի քան խիստ սահ­մա­նա­փակ­վա­ծու­թյուն, պատ­կերն ամ­բող­ջա­կան կդառ­նա:

Կարճ ասած՝ այն, որ Ուկ­րա­ի­նան ամե­նա­մոտ ապա­գա­յում տա­նուլ է տա­լու Դոն­բա­սի մեծ ճա­կա­տա­մար­տը, վստահ են նա­եւ ուկ­րա­ի­նա­կան հա­տու­կենտ խե­լա­միտ վեր­լու­ծա­բան­նե­րը: Օրի­նակ, Օդե­սա­յի բնա­կիչ, պատ­մա­բան, արա­բա­գետ, քա­ղա­քա­կան ստրա­տեգ եւ հե­ռուս­տալ­րագ­րող Իգոր Դի­միտ­րի­ե­ւը պնդում է. «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան զին­ված ու­ժե­րը, ճնշող կրա­կա­յին հզո­րու­թյամբ գրա­վե­լով քա­ղաք­նե­րը, վաղ թե ուշ կհաս­նեն Դո­նեց­կի մար­զի սահ­ման­նե­րին, եւ այդ ժա­մա­նակ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հան կա­ռա­ջա­նա: Կա՛մ ռուս­նե­րը կշա­րու­նա­կեն առաջ շարժ­վել (Զա­պո­րո­ժյե կամ Նի­կո­լա­եւ), կա՛մ զի­նա­դա­դար կկնքվի, ին­չի հա­մար Ուկ­րա­ի­նան ստիպ­ված կլի­նի զի­ջում­նե­րի գնալ»: Ասենք, մո­տա­վո­րա­պես նույն կար­ծի­քին են նա­եւ Պեն­տա­գո­նում: Ամեն դեպ­քում, «The Washington Post»-ը, վկա­յա­կո­չե­լով ԱՄՆ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը, պնդում է. «Ուկրա­ի­նա­կան Սե­ւե­րո­դո­նեցկ եւ Լի­սի­չանսկ քա­ղաք­նե­րը գտնվում են աճող ճնշման տակ, եւ մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում կզբա­ղեց­վեն ռու­սա­կան զոր­քե­րի կող­մից»:

Մի խոս­քով, Դի­միտ­րի­ե­ւի ասած՝ «հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հա­նի» հետ  էլ, ըստ ամե­նայ­նի, Արեւ­մուտ­քը հույ­սեր է կա­պել: Չնա­յած՝ մնում է այն հար­ցը, թե ին­չո՞ւ «Դո­նեց­կի մար­զի սահ­ման­նե­րին» հաս­նե­լով, ռու­սա­կան բա­նա­կը պետք է կանգ առ­նի, երբ դի­մա­ցին այդ պա­հին գործ­նա­կա­նում չի մնա քիչ թե շատ մար­տու­նակ ուկ­րա­ի­նա­կան բա­նակ:

Ռուս­նե­րի հե­տա­գա շար­ժը կանգ­նեց­նե­լու հա­մար ԱՄՆ-ն եր­կու տար­բե­րակ ու­նի: Առա­ջի­նը, քա­նի որ Ուկ­րա­ի­նան այդ­պես էլ «չար­դա­րաց­րեց իր վրա դրված բարձր վստա­հու­թյու­նը», ապա ԱՄՆ-ն կա­րող է փոր­ձել սե­փա­կան ու­ժե­րով կանգ­նեց­նել ռու­սա­կան բա­նա­կին: Բայց դա կնշա­նա­կի մի­ջու­կա­յին պա­տե­րազմ, որը քիչ հա­վա­նա­կան է: Երկ­րոր­դը, այն­պի­սի առա­ջարկ անել, որից Մոսկ­վան չկա­րո­ղա­նա հրա­ժար­վել: Այ, այդ դեպ­քում ար­դեն ռու­սա­կան բա­նա­կը Դնեպ­րը կա­րող է չանց­նել: Բայց նման առա­ջարկ կա­րո՞ղ է ԱՄՆ-ն անել, դեռ տե­սա­նե­լի չէ:

ՆՈՐ G-8. ԱՄՆ-Ն ԱՅ­ԼԵՎՍ ԱՌԱ­ՋԱ­ՏԱՐ ՈՒԹ­ՆՅԱ­ԿԻ ԼԻ­ԴԵ­ՐԸ ՉԷ

Իհար­կե ասել, թե Վա­շինգ­տո­նը մտա­ծում է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու մա­սին բա­ցա­ռա­պես այն պատ­ճա­ռով, որ հաշտ­վել է պար­տու­թյան մտքին եւ հի­մա փոր­ձում է հնա­րա­վո­րինս քիչ տա­րածք­ներ հանձ­նել ՌԴ-ին, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Այն պարզ պատ­ճա­ռով, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը տա­նուլ տա­լը չա­րյաց փոք­րա­գույնն է, Վա­շինգ­տո­նի հա­մար շատ ավե­լի վտան­գա­վոր է այն, ին­չը կա­րող է հե­տե­ւել այդ պար­տու­թյա­նը: Ու այս մա­սին բա­վա­կա­նին ու­շագ­րավ փա­կագ­ծեր բա­ցեց ամե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր եւ, չնա­յած պատ­կա­ռե­լի տա­րի­քին՝ ամե­նա­ող­ջա­միտ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից մե­կը՝ ԱՄՆ նախ­կին պետ­քար­տու­ղար Հեն­րի Քի­սին­ջե­րը: Նա եւս, ար­տա­կարգ կա­րե­ւո­րու­թյուն տա­լով ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը հնա­րա­վո­րինս շուտ կանգ­նեց­նե­լու հար­ցին, դա բա­ցատ­րում է այս­պես. «Այժմ հարցն այն է, թե ինչ­պես վերջ տալ հա­կա­մար­տու­թյա­նը: Ավար­տե­լուց հե­տո պետք է տեղ գտնել Ուկ­րա­ի­նա­յի, նա­եւ՝ Ռու­սաս­տա­նի հա­մար, եթե մենք չենք ցան­կա­նում, որ Ռու­սաս­տա­նը դառ­նա Չի­նաս­տա­նի ֆոր­պոս­տը Եվ­րո­պա­յում»:

Սա այն է, ինչն ար­դեն մի­ան­գա­մայն ցայ­տուն է դար­ձել. ԱՄՆ-ի թիվ 1 հա­կա­ռա­կոր­դը եղել եւ մնում է Չի­նաս­տա­նը: Ու հի­մա Վա­շինգ­տո­նը պար­զա­պես ստիպ­ված է կենտ­րո­նա­նալ չի­նա­կան ուղ­ղու­թյան վրա, բայց նա­եւ ամեն բան անե­լով, որ «Ռու­սաս­տա­նը չդառ­նա Չի­նաս­տա­նի ֆոր­պոս­տը Եվ­րո­պա­յում»: Փոր­ձե­ցին դա թույլ չտալ պա­տե­րազ­մի մի­ջո­ցով, չի ստաց­վում: Հի­մա պետք է այլ բան մտա­ծել: Կստաց­վի՞: Քի­սին­ջե­րի խոս­քում մռայլ երանգ­ներ են նկատ­վում. «Այն ակն­կա­լի­քը, որ Չի­նաս­տա­նը կդառ­նա արեւմ­տա­կա­նաց­ված, այ­լեւս չի հան­դի­սա­նում ըն­դու­նե­լի ռազ­մա­վա­րու­թյուն: Ես չեմ հա­վա­տում, որ հա­մաշ­խար­հա­յին տի­րա­պե­տու­թյու­նը  չի­նա­կան դոկտ­րինն է, բայց դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ, երբ նրանք այդ­քան հզո­րա­նան: Եվ դա մեզ ձեռն­տու չէ: Վա­շինգ­տո­նի եւ Պե­կի­նի մի­ջեւ լուրջ երկ­խո­սու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը խո­րը մտա­հո­գու­թյուն է առա­ջաց­նում: Մյուս երկր­նե­րը կցան­կա­նան օգտ­վել այս մրցակ­ցու­թյու­նից՝ չհաս­կա­նա­լով դրա յու­րա­հա­տուկ կող­մե­րը: Ուս­տի մենք մտնում ենք շատ բարդ ժա­մա­նա­կաշր­ջան»:

Առա­վել եւս, որ ԱՄՆ-ն, ըստ Քի­սին­ջե­րի, այդ «բարդ ժա­մա­նա­կաշր­ջան» է մտնում լրջա­գույն ներ­քին խնդիր­նե­րով: Այս­պես, պա­տաս­խա­նե­լով «The Times»-ի հար­ցին, նա նշել է, որ 1970-ական­նե­րի սկզբին ԱՄՆ հան­րա­պե­տա­կան եւ դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը դե­ռեւս հնա­րա­վոր էր. «Ազգա­յին շա­հեր տեր­մինն այդ ժա­մա­նակ իմաս­տա­լից էր, նույ­նիսկ չէր քննարկ­վում: Այժմ այդ ժա­մա­նակն ավարտ­ված է»: Այ­սօր, ըստ Քի­սին­ջե­րի, ԱՄՆ-ի յու­րա­քան­չյուր վար­չա­կազմ բախ­վում է ընդ­դի­մու­թյան «շա­րու­նա­կա­կան թշնա­ման­քի»: Ին­չը հատ­կա­պես ցայ­տուն դար­ձավ Թրամ­փի նա­խա­գա­հու­թյան փու­լում եւ շա­րու­նակ­վում է Բայ­դե­նի օրոք: Կարճ ասած, Քի­սին­ջե­րը սա է մատ­նան­շում. ԱՄՆ-ում չկա ներ­քին մի­աս­նու­թյուն՝ «ազգա­յին շա­հի» շուրջ, չկա նա­եւ ներ­քին կա­յու­նու­թյուն: Իսկ դի­մա­ցին ու­նեն Չի­նաս­տա­նի գե­րա­րագ զար­գա­ցու­մը եւ ռուս-չի­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: Այ­սինքն, եթե ան­գամ «հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան տի­րա­պե­տու­թյու­նը  չի­նա­կան դոկտ­րի­նը չէ», ինչ­պես որ մտա­ծում է Քի­սին­ջե­րը, ապա մեկ է, ներ­կա իրա­վի­ճա­կում Պե­կի­նը կա­րող է նա­եւ մե­խա­նի­կո­րեն այդ ֆունկ­ցի­ան ստա­նալ, նա­եւ հաշ­վի առ­նե­լով տնտե­սա­կան այն ռե­ցե­սի­ոն իրո­ղու­թյու­նը, որի մեջ հայտն­վել է ԱՄՆ-ն եւ իր դաշ­նա­կից Եվ­րո­պան՝ հայտ­նի պատ­ճառ­նե­րով:

Ընդ որում, ար­դեն իսկ ԱՄՆ-ի հա­մար լրջա­գույն ահա­զանգ կա: Այս­պես, նա­խօ­րե­ին ՌԴ Պետ­դու­մա­յի խոս­նակ Վյա­չես­լավ Վո­լո­դինն ազ­դա­րա­րեց, որ աշ­խարհն ու­նի ՀՆԱ-ի եւ սպա­ռո­ղա­կան ու­նա­կու­թյան մա­կար­դա­կով նոր առա­ջա­տար ութ­նյակ՝ G-8. «Վա­շինգ­տո­նի եւ նրա դաշ­նա­կից­նե­րի կող­մից առ­կա տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզու­մը հան­գեց­րեց աճի նոր կե­տե­րի ձե­ւա­վոր­մանն աշ­խար­հում: Պատ­ժա­մի­ջո­ցա­յին պա­տե­րազմ­նե­րին չմաս­նակ­ցող 8 երկր­նե­րի խում­բը՝ Չի­նաս­տան, Հնդկաս­տան, Ռու­սաս­տան, Ին­դո­նե­զիա, Բրա­զի­լիա, Մեք­սի­կա, Իրան, Թուր­քիա, որոնց ՀՆԱ-ի եւ սպա­ռո­ղա­կան ու­նա­կու­թյան 24,4% մա­կար­դա­կով գե­րա­զան­ցում է հին խմբին»: Այ­սինքն, հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան «հե­ղաշր­ջու­մը» ար­դեն փաստ է, եւ եթե ԱՄՆ-ն ընդ­դեմ Չի­նաս­տա­նի հենց այս պա­հին քայ­լեր չկա­տա­րի, այդ փաս­տը գնա­լով մի­այն հաս­տա­տուն կդառ­նա՝ ամե­րի­կյան դո­լա­րին հասց­վող ոչն­չաց­նող հար­վա­ծով հան­դերձ: Հենց սա է մատ­նան­շում Քի­սին­ջե­րը, եւ հենց այս իրո­ղու­թյունն է ԱՄՆ-ին պար­տադ­րում՝ օր առաջ կանգ­նեց­նել իր գլխին փոր­ձանք դար­ձած ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը: Բայց ինչ­պե՞ս, դա  է, որ մնում է ան­հաս­կա­նա­լի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ