• 15/06/2022

Մակրոն. Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ

Մակրոն. Ուկրաինան ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ

Այսպես թե այնպես, Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Կգա մի օր, երբ մենք կօգնենք Ուկրաինային գոյատևել… երբ հրադադար կհաստատվի (և) բանակցությունները պետք է սկսվեն։ Ուկրաինայի նախագահը և կառավարության անդամները ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը` Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ եվրոպացի առաջնորդները նույնպես պետք է մասնակցեն այդ բանակցություններին որպես անվտանգության երաշխավորներ։