- 15/06/2022
Մեդվեդև. Ո՞վ ասաց, որ Ուկրաինան գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա 2 տարի հետո
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է ուկրաինական իշխանությունների գաղափարը՝ Արևմուտքից հեղուկ բնական գազ ստանալ` վճարորւմը երկու տարի ուշացնելու պայմանով:
Ռուսաստանի նախկին վարչապետը կասկածում էր, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։
«Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է սեղմված բնական գազ ստանալ իր արտասահմանյան սեփականատերերից լենդ-լիզի շրջանակներում` երկու տարվա ընթացքում առաքման դիմաց վճարումով: Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը այն պարզապես կսառչի։ Պարզապես մի հարց. իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։ Թեև ամերիկացիներին այլևս չի հետաքրքրում, նրանք այնքան են ներդրել հակառուսական նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար մանրուք է»,- հայտարարել է Մեդվեդևը Telegram-ում։