- 17/06/2022
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում Պուտինի ելույթի գլխավոր թեզերը
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում Պուտինի ելույթի գլխավոր թեզերը.
▪️Եվրամիությունը վերջնականապես կորցրել է իր քաղաքական ինքնիշխանությունը: Նրա վերնախավերը պարում են ուրիշի մեղեդու տակ՝ վնաս պատճառելով իրենց բնակչության: Եվրոպացիների իրական շահերն ու ազգային բիզնեսը մղվել է երկրորդ պլան։
▪️Միացյալ Նահանգները սառը պատերազմից հետո իրեն հռչակեց Աստծո առաքյալը Երկրի վրա՝ առանց ուրեւէ պատասխանատվության, եւ միայն սեփական շահերով առաջնորդվելով:
▪️Այն, ինչ կատարվում է աշխարհում, արդյունք չէ վերջին ամիսների իրադարձությունների, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողության: Ամեն ինչ սկսվել է վաղուց՝ G7-ի անպատասխանատու քաղաքականության պատճառով։
▪️Արևմուտքում բոլորս էլ լսում ենք «Պուտինյան գնաճի» մասին: Ո՞ւմ համար է դա նախատեսված։ Նրանց համար, ովքեր չգիտեն կարդալ և գրել:
▪️Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունը դարձել է «փրկարար» Արևմուտքի համար՝ բոլոր խնդիրները Ռուսաստանի վրա բարդելու համար:
▪️ԱՄՆ-ը ցանկացած պահի, երբ ինչ-որ բան դուր չի գալիս, կարող է գողանալ ուրիշի փողերը, սա օբյեկտիվ վերլուծություն է:
▪️Արևմտյան պատժամիջոցների կառուցումը հիմնված է կեղծ թեզերի վրա, թե ռուսական տնտեսությունը խոցելի է։ Անտեսելով, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը վերջին տարիներին, նրանք իրենք էլ հավատացին այս առասպելին:
▪️Բոլոր նպատակները, որոնք առաջադրված են Ուկրաինայում հատուկ գործողությանը, միանշանակ կիրականացվեն:
(Շարունակելի)