• 19/06/2022

Հակառակորդը «խաղաղության օրակարգին» պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով

Հակառակորդը «խաղաղության օրակարգին» պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Էրդողանի վարչակարգից եկող «դրական» ազդանշաններին ավելացավ ևս մեկը. օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ալիևին նվիրեց Կոստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի սրի պատճենը։

Միևնույն ժամանակ, Էրդողանի վարչակարգի ներկայացուցիչը դրա շնորհանդեսի ժամանակ նշել է, որ Մեհմեդ II Նվաճողի սրի պատճենը տալիս է «Ղարաբաղը նվաճողին»։

Մի կողմ թողնենք, որ իբր Արցախը «նվաճողը» կարողացավ տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն մի փոքր հատվածին` որպես «նվեր» ավելի մեծ տարածքներ ստանալով բացառապես Փաշինյանի ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ չընկավ բարբարոսական օկուպացիայի տակ:

Հատկանշական է, որ «խաղաղության օրակարգին» հակառակորդը պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական իսկապես հեռատես օրակարգը պետք է ուղղված լինի այս թշնամուն խաղաղեցնելուն՝ թիրախավորելով Ադրբեջան կոչվող քաղցկեղային ուռուցքը։