• 19/06/2022

Բաքվում մահացել է ԽՍՀՄ փլուզման գլխավոր մեղավորներից մեկը

Բաքվում մահացել է ԽՍՀՄ փլուզման գլխավոր մեղավորներից մեկը

Բաքվում մահացել է ԽՍՀՄ փլուզման գլխավոր մեղավորներից մեկը` Ռուսաստանի նախկին պետքարտուղար Գենադի Բուրբուլիսը: Նա 77 տարեկան էր:

Ըստ «Turan»-ի՝ Բուրբուլիսը մահացել է Բաքվի հյուրանոցներից մեկում։

«Բուրբուլիսը եղել է Բորիս Ելցինի գլխավոր քաղաքական խորհրդականը, Ելցինի քաղաքականության ճարտարապետը: Հետագայում էլ միշտ արդարացրել է Ելցինին և իրեն: Եվ դա հասկանալի է. հենց նա է համարվում է Միության փլուզման գլխավոր մեղավորը, որն այժմ և՛ իշխանությունների, և՛ ռուսական հասարակության կողմից ընկալվում է որպես հսկայական ողբերգություն»,- գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։