• 20/06/2022

Գերմանիան գաղտնի դիմել է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով. Foreign Policy

Գերմանիան գաղտնի դիմել է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով. Foreign Policy

Գերմանիան դեմ է Ռուսաստանի «նվաստացմանը» և պատրաստ է դրա համար անտեսել Ուկրաինային օգնությունը, գրում է Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի փորձագետ Պիտեր Ռաֆը Foreign Policy ամսագրի համար նախատեսված հոդվածում։ Նրա կարծիքով, դրա մասին են վկայում «գաղտնի բանակցությունները», որոնք իբր Բեռլինը վարում է Մոսկվայի հետ։

«Այն փաստը, որ Բեռլինը ողողված է Ռուսաստանի հետ գաղտնի բանակցությունների մասին լուրերով, վկայում է այն մասին, որ Գերմանիան նախընտրում է հիասթափեցնել Ուկրաինային, քան նվաստացնել Ռուսաստանին, ինչ էլ որ դա նշանակի», – ասել է Ռաֆը:

Վերլուծաբանը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հավանաբար, կիսում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հակամարտության դիվանագիտական ​​լուծման վերաբերյալ։

«Իհարկե, Շոլցը այնքան հեռու չգնաց, որքան Մակրոնը, ով առաջարկեց Ուկրաինային` զիջել տարածքի մի մասը և Արևմուտքին զգուշացրեց Ռուսաստանին «նվաստացնելու» մասին։ Սակայն գերմանական արձագանքը էսկալացիային՝ դիվանագիտական ​​փոխանակումների կառուցման տեսքով, ինքնին խոսուն է»,- նշել է փորձագետը։

Ռաֆը ուշադրություն է հրավիրել ռազմական օգնության աննշանության վրա, որը Բեռլինը տրամադրում է Կիևին։

Հաղորդվում է, որ Շոլցը նաև հետ է կանգնում Լիտվայում հավելյալ զորքեր տեղակայելու իր խոստումից՝ որպես Բալթյան երկրներում Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…