- 23/06/2022
«Մենք չենք կարող ուկրաինացի լինել ավելին, քան իրենք՝ ուկրաինացիները, սա նրանց ճգնաժամն է». Ջոնսոն
«Երբ մենք ասում ենք, որ Պուտինը պետք է տապալվի, մենք նկատի չունենք Մոսկվայի կամ ռուսական քաղաքականության իրադարձությունները, դա իմ նպատակը չէ։ Նկատի ունեմ, որ մենք պետք է գոնե մինչև փետրվարի 24-ը վերադառնանք ստատուս-քվոյին, դա այն է, ինչ ես նկատի ունեմ ձախողում ասելով: Սա նշանակում է, որ ռուսական ուժերը պետք է դուրս մղվեն Ուկրաինայի այն տարածքներից, որտեղ նրանք ներխուժել են»,- ասել է Ջոնսոնը։
Միաժամանակ Ջոնսոնը պարզաբանել է՝ ինչ պայմաններ ընդունել հանուն խաղաղության, պետք է որոշեն իրենք՝ ուկրաինացիները։
«Մենք համոզված ենք, որ պետք է օգնենք ուկրաինացիներին ռազմավարական դիմադրություն ցույց տալ։ Բայց մենք չենք կարող ուկրաինացի լինել ավելին, քան իրենք՝ ուկրաինացիները։ Սա նրանց ճգնաժամն է, եւ նրանք պետք է որոշեն, թե ինչ անել»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Այսինքն, մարդկանց գլխին այդ ճգնաժամը բոլոր միջոցներով սարքեցին, ու հիմա` «աա նրանց ճգնաժամն է». տիպիկ անգլոսաքսոնիզմ: