- 24/06/2022
Եվրոպան կարող է զոհաբերել Լիտվայի մի կտորը՝ Երրորդ աշխարհամարտից խուսափելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանը կարող է որոշել հարձակվել Լիտվայի վրա, որպեսզի գրավի Սուվալկիի միջանցքը (Բելառուսի և Կալինինգրադի միջև), ասել է Բանակի հետազոտությունների, փոխակերպման և զինաթափման կենտրոնի փորձագետ Միխայիլ Սամուսը։
Ռուսաստանը և Բելառուսը բազմիցս մշակել են Սուվալկիի միջանցքի գրավումը «Արևմուտք» զորավարժությունների ժամանակ (ըստ զորավարժությունների լեգենդի՝ դաշնակից պետությունը կռվել է հորինված Վեյշնորիայի դեմ):
Նման հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի երկրները «կարող են դիրքորոշվել, որ եկեք զոհաբերենք Լիտվայի մի մասը, միջանցք տանք Ռուսաստանին և կանխենք էսկալացիան` Երրորդ համաշխարհային պատերազմի»,- կարծում է Սամուսը։