- 24/06/2022
ԱՄՆ-ում բացահայտել են Բայդենի սուտը «Պուտինի թանկացման» մասին
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելը մերկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով երկրում ռեկորդային գնաճն անվանել է «Պուտինի թանկացում»։ Նրան մեջբերում է Fox News-ը։
Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հանրապետական Բիլ Հագերթին հարցրել է ԱՄՆ ԿԲ-ի գործառույթն իրականացնող ԴՊՀ-ի նախագահին, թե արդյոք ԱՄՆ-ում գների աճը պայմանավորվա՞ծ է Ռուսաստանի գործողություններով: Փաուելը պատասխանել է, որ գնաճը բարձր է եղել նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ։
«Ուրախ եմ լսել։ Բայդենի վարչակազմը կարծես թե վճռական է իրեն արդարացնելու հարցում»,- ասել է Հագերթին։
Սենատորի խոսքով՝ ամերիկյան ղեկավարությունը զբաղված է ապատեղեկատվությամբ և տնտեսական քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունը տեղափոխում է Մոսկվայի վրա։
Անցած շաբաթ ՌԴ նախագահը, մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի խոսքերը «Պուտինի թանկացումների» մասին, նշել էր, որ նման հայտարարությունները նախատեսված են գրել-կարդալ չգիտենալու համար։
Սննդի և վառելիքի հետ կապված խնդիրները Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի և եվրոպական բյուրոկրատիայի համակարգային սխալների արդյունք են, հիշեցրել է նա։
ԱՄՆ-ում արդեն մի քանի ամիս է՝ նկատվում է էներգիայի և սպառողական ապրանքների ինքնարժեքի բարձրացում։ Բենզինի գինը մեկ գալոնի դիմաց 5 դոլարից բարձրացել է մեկ տարի առաջվա 3 դոլարից: Գնաճը գերազանցել է 40 տարվա ռեկորդները և հասել 8,5 տոկոսի։ Տնտեսության բացասական միտումներին դիմակայելու իշխանությունների փորձերը էական արդյունք չտվեցին։