- 24/06/2022
Ուկրաինական զորքերը շարունակում են մեծ կորուստներ կրել. Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտ
Ռուսական ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում զգալի հաջողություններ են գրանցել Սևերոդոնեցկ-Լիսիչանսկի շրջանում, ուկրաինական զորքերը շարունակում են մեծ կորուստներ կրել: Նման կարծիք է ներկայացրել Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը` մանրամասնելով երեկվա դրությամբ հիմնական իրավիճակը.
▪️Ռուսական զորքերը, հավանաբար, հասել են Լիսիչանսկի հարավային ծայրամասեր և ուժեղացնում են իրենց խմբավորումը Սևերոդոնեցկի շուրջ՝ ավարտին հասցնելու և՛ Սևերոդոնեցկի, և՛ Լիսիչանսկի գրավումը:
▪️Ռուսական ուժերը շարունակում են փորձել շրջափակել ուկրաինական խմբավորումը Գորսկիում և Զոլոտեում և, ամենայն հավանականությամբ, շարժվում են դեպի վերահսկողություն այդ բնակավայրերի նկատմամբ (սա արդեն հին տվյալ է, Գորսկի-Զոլոտեում երեկվա դրությամբ «կաթսան» ոչ միայն ստեղծված էր, այլ նաեւ օրվա վերջին այն գործնականում արդեն գոյություն չուներ):
▪️Ռուսական ուժերը, ըստ երևույթին, հաջողությամբ արգելափակել են ուկրաինական հաղորդակցության գծերը T1302 մայրուղու երկայնքով և օգտագործում են վերջին հաջողությունները մայրուղու երկայնքով՝ ուժեղացնելու իրենց հարձակումը Լիսիչանսկի վրա:

