• 28/06/2022

ՆԻ­ԿՈ­ԼԸ՝ «ՄԵ­ՌԱԾ» ՄԽ-Ի ԵՎ «ԵՌԱ­ԿՈՂՄ ՁԵ­ՎԱ­ՉԱ­ՓԻ» ԱՐԱՆ­ՔՈՒՄ

ՆԻ­ԿՈ­ԼԸ՝ «ՄԵ­ՌԱԾ» ՄԽ-Ի ԵՎ «ԵՌԱ­ԿՈՂՄ ՁԵ­ՎԱ­ՉԱ­ՓԻ» ԱՐԱՆ­ՔՈՒՄ

Վեր­ջին օրե­րի՝ մեզ հա­մար կա­րե­ւոր իրա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կը, ինչ խոսք, ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի այցն էր Թեհ­րան եւ Բա­քու: Կա­րե­ւոր այն տե­սան­կյու­նից, որ եր­կու դեպ­քում էլ քննար­կում­նե­րը վե­րա­բե­րում էին տա­րա­ծաշր­ջա­նի ապա­գա­յին եւ, չնա­յած այն խա­ղե­րին (ավե­լի ճիշտ՝ հենց դրանց ար­դյուն­քում), որոնք հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է նի­կո­լյան վար­չա­խում­բը, գնա­լով մի­այն ակն­հայտ է դառ­նում, որ տա­րա­ծաշր­ջա­նի ապա­գան ձե­ւա­վոր­վում է գործ­նա­կա­նում առանց Հա­յաս­տա­նի կար­ծիքն ան­գամ հարց­նե­լու:

ՎՐԱ­ՑԻ­ՆԵ­ՐԸ  ՆՈ­ՐԻՑ  ՃԻՇՏ ՊԱ­ՀԻՆ ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎՈՒՄ ԵՆ

Բայց մինչ այդ, հի­շեց­նենք զու­գա­հե­ռա­բար ԵՄ-ի կող­մից ըն­դուն­ված որոշ­ման մա­սին, որով Ուկ­րա­ի­նան եւ Մոլ­դո­վան ստա­ցան ԵՄ ան­դա­մու­թյան թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճակ: Թե բա­ցի այդ երկր­նե­րի ղե­կա­վա­րու­թյան հա­մար քա­րոզ­չա­կան նոր դաշ­տից, այդ կար­գա­վի­ճակն ու­րիշ ինչ է տա­լու բնակ­չու­թյա­նը, դժվա­րա­նում ենք ասել: Ասենք, խոս­քը կոնկ­րետ դեպ­քում ոչ թե Ուկ­րա­ի­նա­յի եւ Մո­լդո­վա­յի մա­սին է, այլ՝ Վրաս­տա­նի եւ Թուր­քի­ա­յի: Թուր­քի­ան ար­դեն գրե­թե մոտ քա­ռորդ դար այդ կար­գա­վի­ճակն ու­նի, սա­կայն այդ­պես էլ ան­դա­մու­թյան հար­ցը տե­ղից չի շարժ­վում: Թե ին­չու, հաս­կա­նա­լի է. Ան­կա­րան հրա­ժար­վում է իր սու­վե­րե­նու­թյու­նը նվի­րել Եվ­րո­պա­յին, եւ նրա առաջ դռնե­րը մնում են փակ: Եվ ահա Ուկ­րա­ի­նա­յին եւ Մոլ­դո­վա­յին թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճակ տա­լը, այն էլ  մի իրա­վի­ճա­կում, երբ լուրջ հարց է՝ այդ երկր­նե­րը այ­սօր-վա­ղը գո­յու­թյուն կու­նե­նա՞ն, ակն­հայ­տո­րեն քա­ղա­քա­կան որո­շում էր, եւ դա դար­ձավ հա­վե­լյալ առիթ, որ Ան­կա­րան ավե­լորդ ան­գամ գո­նե ինքն իր հա­մար վե­րագ­նա­հա­տի Եվ­րո­պա­յի քա­ղա­քա­կան դեմ­քը, ին­չը եւ չհա­պա­ղեց հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել: Կարճ ասած, սա դար­ձավ հեր­թա­կան հար­վա­ծը Ան­կա­րա­յի եւ Արեւ­մուտ­քի առանց այդ էլ գեր­շի­կա­ցած հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, որը, հաս­կա­նա­լի է,  մի­այն Մոսկ­վա­յի օգ­տին է:

Բա­ռա­ցի­ո­րեն նույ­նը կա­րե­լի է ասել Վրաս­տա­նին: Ամեն դեպ­քում, թե­եւ Վրաս­տա­նը Ուկ­րա­ի­նա­յից եւ Մոլ­դո­վա­յից գործ­նա­կա­նում բո­լոր պա­րա­մետ­րե­րով շատ ավե­լի առաջ էր, բայց երբ այդ երկր­նե­րին թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճակ են տա­լիս, իսկ Վրաս­տա­նին՝ ոչ, ապա  պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին տե­ղի ու­նե­ցա­ծը գնա­հա­տում է՝ որ­պես եր­կա­կի ստան­դարտ­նե­րի ընդգծ­ված  կի­րա­ռում, ավե­լին՝ հա­կավ­րա­ցա­կան քայլ Արեւ­մուտ­քի կող­մից: Իրա­կա­նում բո­լորն են հաս­կա­նում, որ այդ­պի­սով Արեւ­մուտ­քը «պատ­ժում» է Վրաս­տա­նին. Թբի­լի­սին չցան­կա­ցավ մի­ա­նալ հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին, ավե­լին՝ հրա­ժար­վեց պե­տու­թյան ապա­գան վտան­գի տակ դնե­լով՝ ՌԴ-ի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցել եւ այդ նպա­տա­կով Վրաս­տան գոր­ծուղ­ված Սա­հա­կաշ­վի­լուն էլ բանտ նստեց­րեց:  Այ­սինքն, եթե չես ցան­կա­նում հա­նուն Արեւ­մուտ­քի «կյանքդ զո­հա­բե­րել», ու­րեմն պետք է պատժ­վես, եւ Թբի­լի­սին, դա­տե­լով հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, հենց այդ­պես էլ մտա­ծում է: Նա­եւ գնա­լով ավե­լի բարձր հնչեց­նե­լով հար­ցը, թե իրեն նման դաշ­նակ­ցա­յին հա­մա­կարգ պե՞տք է : Չնա­յած ասել, թե Թբի­լի­սին ի սկզբա­նե  էլ չէր տես­նում ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին չմի­ա­նա­լու նման հե­ռան­կար­նե­րը, մի­ամ­տու­թյուն կլի­ներ: Ավե­լին, դեռ այն ժա­մա­նակ Սա­հա­կաշ­վի­լուն ու­ղար­կե­ցին Վրաս­տա­նում  նոր «հե­ղա­փո­խու­թյուն» սար­քե­լու, իսկ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­լան­քի տակ առան նրան, առիթ ու­նե­ցանք կար­ծիք հայտ­նել, որ դա նշա­նա­կում է Արեւ­մուտ­քի կող­մից պաշ­տո­նա­կան Թբի­լի­սիի հան­դեպ խո­րը անվս­տա­հու­թյուն եւ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից՝ ընդգծ­ված արեւմ­տյան վեկ­տո­րից աս­տի­ճա­նա­բար հետ քաշ­վե­լու ազ­դակ: Իսկ դրան հա­ջոր­դած՝  Թբի­լի­սիի՝ հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին չմի­ա­նալն ու ԵՄ-ի՝ արեւմ­տյան  դռնե­րը Վրաս­տա­նի առաջ փակ պա­հելն ակն­հայ­տո­րեն հենց այդ սցե­նա­րի երկ­րորդ փուլն է:

ՄԽ-Ի  ՎԵ­ՐԱ­ԿԵՆ­ԴԱ­ՆԱ­ՑՈՒՄՆ  ԱՐԵՎՄ­ՏՅԱՆ ՊԱՏ­ՎԵՐ Է

Կարճ ասած, պատ­կե­րը սա  է. աշ­խար­հը աչ­քի առաջ փոխ­վում է, եւ Վրաս­տա­նը տրամպ­լին է ստեղ­ծում, որ պետք եղած պա­հին թու­լա­ցող բե­ւե­ռից «թռնի» նոր ու­ժա­յին բե­ւե­ռի կող­մը,  ընդ որում, դա անե­լով զգու­շո­րեն, որ ավե­լորդ անակն­կալ­նե­րից ինքն իրեն ապա­հո­վագ­րի: Ու ահա այս­տեղ վե­րա­դառ­նանք Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, եթե նման բան բնու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նի: Այս­պես, ի տար­բե­րու­թյուն Վրաս­տա­նի, որը գի­գանտ­նե­րի կռվում ոտա­տակ չմնա­լու հա­մար հաշ­վար­կում է իր ամեն մի քայ­լը, նի­կո­լյան թի­մը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է նույն կո­պիտ սխալ կուր­սը: Դա երե­ւաց նա­եւ Լավ­րո­վի՝ Բա­քու վեր­ջին այ­ցի ֆո­նին:

Հի­շեց­նենք, Բաք­վում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը հեր­թա­կան ան­գամ անդ­րա­դար­ձավ «Մինս­կի խմբի» լի­նել-չլի­նե­լու եւ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ներ­կա իրա­վի­ճա­կին՝ եւս մեկ ան­գամ ընդգ­ծե­լով, որ մաս­նա­վո­րա­պես այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում. «Մենք չենք քննար­կել Մինս­կի խում­բը, որ­պես այդ­պի­սին, քա­նի որ այն դա­դա­րեց­րել է իր գոր­ծու­նե­ու­թյու­նը ֆրան­սի­ա­ցի եւ ամե­րի­կա­ցի մաս­նա­կից­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ…»:

Իսկ ահա բա­նակ­ցա­յին ներ­կա ձե­ւա­չա­փը Լավ­րո­վը տես­նում է այս­պես. «Բայց հետ­պա­տե­րազ­մյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րը մենք, իհար­կե, քննար­կել ենք: Եվ այս նոր գոր­ծըն­թաց­նե­րի հա­մար հիմ­քը Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի երեք եռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­ներն են»: Ընդ որում, նա նա­եւ ընդգ­ծել է, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, եվ­րո­պա­ցի­ներն ըն­դու­նում են, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ մնա­ցած հար­ցե­րի կար­գա­վոր­ման հիմ­քը երեք երկր­նե­րի (Ռու­սաս­տան, Հա­յաս­տան, Ադր­բե­ջան) առաջ­նորդ­նե­րի երեք հայ­տա­րա­րու­թյուն­ներն են:

Թե ին­չու ՄԽ-ի լի­նել-չլի­նե­լու հար­ցը նո­րից ար­դի­ա­կան դար­ձավ, դժվար չէ տես­նել: Հի­շեց­նենք, վեր­ջերս այս մա­սին բարձր մա­կար­դա­կով մի գլուխ խո­սում են ամե­րի­կա­ցի­նե­րը: Այ­սինքն, ակն­հայտ դար­ձավ, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը» այդ­պես էլ չի աշ­խա­տում, եւ դրա­նից հե­տո ամե­րի­կա­ցի­նե­րի հա­մար իրենց իսկ ձեռ­քով օրա­կար­գից հան­ված ՄԽ-ն նո­րից դար­ձավ կա­րե­ւոր, որ առ­հա­սա­րակ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված չհայտն­վեն «խա­ղից դուրս» վի­ճա­կում: Եվ ահա Լավ­րովն էլ մատ­նան­շում է, թե՝ ՄԽ չկա, եւ այս պա­հին մի­ակ գոր­ծո­ղը «Եռա­կողմ ձե­ւա­չափն է, որը, ի տար­բե­րու­թյուն «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի», Արեւ­մուտ­քը պաշ­տո­նա­պես  ճա­նա­չել է, ընդ որում, սկսած «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով»  առա­ջին  իսկ՝ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նից: Այ­սինքն, այս ամե­նով Մոսկ­վան պարզ ասում է. եթե չկա ՄԽ, եւ կա «Եռա­կողմ ձե­ւա­չափ», ու­րեմն ես եմ բո­լոր հար­ցե­րը «լու­ծողն» ու մի­ակ երաշ­խա­վո­րը:

Նկա­տենք նա­եւ, որ Լավ­րովն այս ամե­նը հնչեց­րեց Բայ­րա­մո­վի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում, եւ դժվար չէ նկա­տել, որ մի որոշ ժա­մա­նակ ընկ­նե­լով «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հե­տե­ւից, Բա­քուն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, իրա­վի­ճա­կը սկսեց ավե­լի ռե­ալ գնա­հա­տել եւ փաս­տա­ցի սկսել  գոր­ծել  Լավ­րո­վի մատ­նան­շած սխե­մա­յով: Իսկ դա, ի դեպ, ավե­լի շուտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում է: Պետք  էր շարժ­վել կա՛մ Վա­շինգ­տո­նի,  կա՛մ՝ Մոսկ­վա­յի մատ­նան­շած ուղ­ղու­թյամբ, եւ Բա­քուն ցույց տվեց, որ գո­նե այս պա­հին նա­խընտ­րում է մոս­կո­վյան վեկ­տո­րը:

Բայց ահա փո­խա­րե­նը Լավ­րո­վի այդ հայ­տա­րա­րու­թյանն ի պա­տաս­խան՝ ՀՀ  ԱԳՆ-ն հեր­թա­կան  ան­գամ  ըն­կավ «պե­չենու բա­ղե­րը»: Այս­պես, ԱԳՆ խոս­նա­կը ներ­կա­յաց­րեց ՀՀ ԱԳՆ-ի դիր­քո­րո­շու­մը՝ մատ­նան­շե­լով՝ « Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տի  եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գա­հի` 2022թ.  ապ­րի­լի 19-ի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան 24-րդ կե­տը, որ­տեղ աս­վում է. «Ար­տա­հայտ­վե­ցին  Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի  եւ Ադր­բե­ջա­նի, ղե­կա­վար­նե­րի պար­բե­րա­կան հան­դի­պում­նե­րի շրջա­նակ­նե­րում կա­ռու­ցո­ղա­կան աշ­խա­տան­քի շա­րու­նակ­ման  եւ  երեք առաջ­նորդ­նե­րի՝ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի, 2021թ. հուն­վա­րի 11-ի եւ նո­յեմ­բե­րի 26-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հե­տեւ­ո­ղա­կան իրա­կա­նաց­ման օգ­տին… Այդ հա­մա­տեքս­տում հաս­տա­տե­ցին  ԵԱՀԿ  Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տու­տի նե­րու­ժի եւ  փոր­ձի օգ­տա­գործ­ման կա­րեւո­րու­թյու­նը՝ նրա մի­ջազ­գա­յին ման­դա­տին հա­մա­պա­տաս­խան»:

Այ­սինքն, սո­վո­րա­կա­նի նման փոր­ձում են այս կող­մից այն կողմ թռչել՝ մեկ խո­սե­լով «Եռա­կողմ ձե­ւա­չա­փից», մեկ էլ՝ ՄԽ-ից: Սա­կայն այս ան­գամ նման խաղն ար­դեն դար­ձել է ծայ­րա­հեղ պրի­մի­տիվ: Նախ, ապ­րի­լի 19-ից հե­տո աշ­խար­հում շատ բան է փոխ­վել, եւ այդ օրե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը ներ­կա իրո­ղու­թյու­ննե­րի «վզին փա­թա­թե­լը» ար­դեն իսկ կո­պիտ սխալ է: Երկ­րոր­դը, սրա­նով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նի­կո­լյան ԱԳՆ-ն փոր­ձում է ասել, թե՝ ՄԽ-ն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գո­յու­թյուն ու­նի: Ճիշտ է, այն տո­նայ­նու­թյամբ, որ պետք եղած պա­հին հրա­ժար­վեն, թե մենք ըն­դա­մե­նը ՄԽ-ի նե­րու­ժի մա­սին ենք խո­սում: Բայց դա խնդրի էու­թյու­նը չի փո­խում: Այն է, Մոսկ­վան ասում է՝ ՄԽ կա, եւ մի­ակ գոր­ծո­ղը «Եռա­կողմ ձե­ւա­չափն» է: Եվ երբ նման հստակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո նո­րից ՄԽ-ի մա­սին են խո­սում, դա Մոսկ­վա­յում մի­ան­շա­նակ ըն­կալ­վում է՝ որ­պես ՄԽ-ի մի­ջո­ցով Վա­շինգ­տո­նին «խա­ղի մեջ» պա­հե­լու փորձ:

Ընդ որում, սա մի­այն Նի­կո­լի մո­տե­ցու­մը չէ: ՄԽ-ի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին դեռ մինչ պա­տե­րազմն էր հստակ ար­տա­հայտ­վում  նա­եւ թիվ 1 ընդ­դի­մու­թյու­նը: Օրի­նակ բե­րենք, որ­պես ԱԺ  փոխ­խոս­նակ, Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նն­երից մե­կը. «Արցա­խի խնդի­րը պետք է լուծ­վի  ԵԱՀԿ  Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա­հու­թյան շրջա­նա­կում»: Ու նույն տո­նայ­նու­թյու­նը կա մին­չեւ այս պա­հը:

Թե ին­չու են հա­յաս­տա­նյան ներ­կա իշ­խա­նա­կան եւ ընդ­դի­մա­դիր լիդ­եր­ներն այդ­պես կպել գո­յու­թյուն չու­նե­ցող եւ Հա­յաս­տա­նի գլխին մի­այն նոր պա­տե­րազմ «սար­քած» ՄԽ-ին, կա­րե­լի է հաս­կա­նալ՝ բա ամե­րի­կա­ցի­ներն ի՞նչ կա­սեն տրա­մա­բա­նու­թյան շրջա­նակ­նե­րում: Մի­այն թե երե­ւի լավ չեն պատ­կե­րաց­նում գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի խո­րու­թյու­նը: Ար­դյուն­քում, նման խա­ղե­րը հասց­րին նրան, որ ամե­րի­կա­ցի­նե­րի հա­մար հար­թակ բա­ցե­լու փո­խա­րեն ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ պար­զա­պես Հա­յաս­տա­նին թո­ղե­ցին «խա­ղից դուրս» եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րին մի­այն հե­տե­ւո­ղի վի­ճա­կում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ